Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում են.— Ո՛վ արած կըլնի, ով արած չիլնի. կա չկա, Խելոք աղպերն ու Գիժ աղպերը արած կըլնեն։

Գալիս են բռնում են, էրկսին էլ տանում են։ Տանում են մի հողի մեջ բռնում են, Խելոք աղպորը պարանով են կապում, Գիժ աղպորը ժնջըլով։ Գալիս ա ճաշվա վախտը, սովածանում են։

Գիժ աղպերը ասում ա.— Սոված եմ ես։

Խելոք աղպերն ասում ա.— Ես ի՞նչ անեմ, հաց ո՞րդիան ա ըստեղ, դու հացի դարդն ես, չե՛ս գիդա, հրես կգան՝ մեզ կխեղդեն։

— Պտի խեղդե՞ն,— ասում ա Գիժ աղպերը ու թափ տալի։ Ժնջիլը կտրում, ուզում ա փախնի։

Խելոք աղպերն ասում ա.— Ի՛նչ կըլնի, իմ պարանն էլ կտրես, իրար հետ փախչենք։

— Խի՞,— ասում ա,— ես իմ ժնջիլը կտրեցի, դու քու պարանը չես կարա կտրի՞։

— Չէ՛, չէ՛, ա՛րի ու կտրա։

Գիժ աղպերը քաշում ա կտրում, Խելոքը սկսում ա փախնիլ, Գիժը տենում տ ըտեղ մի պղինձ կա, էթում վեր ա ունում, քցում ա շալակը, ընկնում աղպոր ետևիցը էթում։

Աղպերն ասում ա.— Էդ պղինձն ի՞նչ ես բեռ արել. վե քցա, փախնենք, էթանք։

— Խի՞ վե քցեմ, սոված եմ, տանեմ, կերակուր էփեմ, ուտեմ։

Փախնում են, էթում ուրիշ երկիր։ Արևը տալիս ա, մութն ընկնում ա էդ աղբրի կշտին, էդ աղբրի գլխին նստում են։ Նստում են, տենում են զանգուլակի ձեն ա գալի։

Մենծ աղպերն ասում ա․— Վե՛ կաց, նիլնենք ծառը, կարող ա մեր գեղից մարդ ըլնի, մեզ ճանանչեն։

Գիժ աղպերն էլ Խելոքի քամակիցը պղինձը քաշ տալո՜վ, քաշ տալո՜վ նիլնում ա ծառը։

Խելոքն ասում ա.— Ի՞նչ ես քաշ տալի։ Էդ պղինձը, թող մնա ըտեղ։

— Չէ՛,— ասում ա,— գան տանե՞ն։

Նստում են ճղքերի վրեն, մի քիչ անց ա կենում, տենում են մի բազրգյան էկավ, բեռները վե դրեց էդ ծառի տակը, կրակ արեցին, ըսկսեցին կիրակուր էփիլը։

Մի քիչ անցկացավ, Գիժ աղպերն ասեց.— Ուզում եմ դուս ըլնեմ։