Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խելոք աղպորն ասեցին.— Էս ի՞նչ օյին ա հանել քու աղպերը մեր գլխին. էլ ըստուց դենը տեղ չղրկենք, ո՛րդե էթում ա, մեզ վնաս ա տալի:

Էգսի օրը դևերը վե կացան, տնկիքը վե կալան, տարան բաղը, որ թազադան տնկեն, էլ դրան չտարան։ Դա մնաց տանը, տեհավ դևերի կնանիքը, էրեխեքը դուս էկան արևումը նստեցին ջանները քորեցին։

Տեհավ որ ջանները քորում են, ասեց.— Խեղճերը շատ կեղտոտ են, ջուր դնեմ, ըդրանց լեղացնեմ։

Բերեց իրա բերած պղնձովը ջուր տաքացրեց, համարյա տասնէրկու կուժ ջուր կտաներ պղինձը, ընքան վառեց, որ ջուրը եռաց, նոր մեկ-մեկ դրանց ոններիցը բռնեց, ճխտեց պղնձի մեջը, սաքի թե լեղացնում ա, տարավ դրեց տեղաշորի մեջը:

Խելոք աղպերը բաղիցը եդ դառավ էկավ տուն, ասեց.— Մի՛ տենամ ինչ ա անում աղպերս։

Էկավ տուն, Գիժն ասեց.— Թամաշ արա տե՛ս, դևերի կնանոնցն ու էրեխեքանդը լեղացրել եմ, պառկացրել, տես ո՜նց են ծիծաղում:

Խելոք աղպերը տեհավ, որ քոմմա էլ խաշվել են, սատկել: Գիժը դևերի տանը էլ բրի՛նձ, ձա՛վար, ե՛ղ չի թողե, բերել ա ածել էդ պղնձի մեջը, քաշովի ա էփում։

Խելոք աղպերը ասեց.— Վե կա՛ց, փախնենք, դևերը հրես կգան, մեզ կսըպանեն։

Ասեց.— Ո՞ւր փախնենք, քաշովի եմ էփե, ուտենք, նո՚ր էթանք։ Խելոքն ասեց.— Դու գիտաս, ես փախնում եմ, ուզում ես արի, ուզում ես մի գա, որդի որի ա՝ դևերը կգան, քեզ կսըպանեն։

Խելոք աղպերը փախավ, Գիժը պղինձը վե կալավ դրեց ուսին՝ տաք–տաք, ընկավ աղպոր եննուցը, գնաց։

Դևերը էկան տուն, տեհան որ քոմմա կնանիքն ու էրեխեքը սըպանած են, վե կացան օխտն աղպերներով ընկան դրանց քամակը։ Խելոք աղպերը եդ թամաշ արեց, տեհավ էդ դևերը օխտն էլ ո՜նց են գալի, ղուդումը կոտրվեց՝ նստեց։ Գիժ աղպերն էլ նստեց, պղինձը դրեց առաջն ու կերավ։ Դա ուտում ա, Խելոք աղպերը դողում ա։ Դևերն էկան հասան, Խելոք աղպոր յախեն բռնեցին, էն ա պտի սըպանեին։ Գիժ աղպերը ըսկի տերը չէր ըլնում, նստած իրա հմար ուտում էր, Խելոքը վե կացավ, մի բուռ ֆող վե կալավ, քցեց պղնձի մեջը։ Գիժը հենց իմացավ, թե դևերը վե կալան քցեցին ֆողը