Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

38. ՈԻՐԻՇԻ ՀՄԱՐ ՖՈՐ ՓՈՐՈՂԸ ԻՆՔԸ

ԿԸՆԿՆԻ ՄԵՋԸ

Ըլնում ա չիլնում մի մարդ։ Էս մարդը շատ հարուստ ա ըլնում. էլ մա՛լ, էլ դո՛լվաթ, էլ տա՛վար, էլ ոչխարի սո՛ւրու, էլ ձիու ի՛լխիք, ես ինչ գիտամ մեղրի փեթակնե՛ր, ջաղացնե՛ր, մախլասի՝ էնքա՜մ հարուստ ա ըլնում, որ իրանց երկրումը սրան մատով ին շանց տալի:

Էս մարդը ավալ ախըր էրկու տղա ա ունենում, էրկուսն էլ բեդոլվաթ, ասսու էրեսիցը թափած, սաղ օրը պարապ-սարապ ման ին գալի, ըսկի միտք չին անում մի բանի, մի գործի կպնեն, մի աշխատանքի տուտ բռնեն։ Սրանց հերն էլ ծերացե, հա՛յ-հա՛յը գնացե, վա՛յ-վա՛յն էր մնացե։ Օրեն մի օրը հիվանդանում ա, տեղով-բարձով թեք ընկնում, էլ չի վե կենում, տղեքանց չարը տանում ա։

Տղեքը բերում են իրանց հորը առոք-փառոք, ոնց որ կարգն ա, ժամով, պատարագով թաղում են։ Ըսենց անց ա կենում մի՛ օր, է՛րկու օր, ի՛րեք օր, մի՛ շաբաթ, է՛րկու շաբաթ, մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րեք ամիս, վե՛ց ամիս, մախլասի՝ մի տարի, օրեն մի օրը մենծ աղպերը պուճուր աղպորն ասում ա.— Ա՛յ աղպեր, հերիք ա քեզ պահեմ, վե կաց գնա քու բանին, սրանից դենը ո՛նց ուզում ես գլուխ պահա: