Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

39. ԲԵԴՈԼՎԱԹ ՏՂԵՆ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը ունենում ա իրեք տղա։ Էս տղեքը քանի պուճուրին, գլխները դինջ ապրում ին, համա որ մենծանում են, իրանց յաշն առնում, էլ «ջրները մի առվով չի էթում»։

Ասսու իրան օրը ուշունց, կռիվ, ղալմաղալ, տուր ու դմփոց, մախլասի՝ էլ իրար հեննա յոլա չեն էթում։

Օրեն մի օրը գալիս են իրանց հորն ասում․— Թագա՛վորն ապրած կենա, չունքի իրար հեննա չենք կարում յոլա էթա, ուզում ենք բաժանվի, ի՞նչ կասես:

— Դո՛ւք գիտաք, ա՛յ որդիք,— ասում ա հերը,— որ յոլա չեք էթում, ամեն օր իրար «յախից ձավար եք հավաքում», լավն էն ա բաժանվեք, ամեն մարդ իրա փայն առնի, էթա՛ իրա հմար տուն դնի ո՛նց ուզում ա ապրի։

Էս թագավորն ա՝ բերում ա տղեքանցը ամեն մեկին իրա փայը տալի, ճամփու դնում։ Էս աղպորտանցից ամեն մեկը իրա փայն առնում ա, էթում ա իրա հմար ջոկ տուն դնում, պսակվում, տնավորվում, ապրում։ Համա մենծ աղպերը քոմմըքից բեդոլվաթ դուս էկավ. իրա փայը տարավ սաղ կերավ, փչացրեց, ղրաղին կաննեց: Գնաց էլ եդ հոր յախեն կպավ, թե իրա փայը աղպորտանց փայիցը քիչ ա էլե, ղոռով-գյուջով էնքամ արեց, որ հորիցը ինչքամ աղաք