Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանդրն էր։ Համա փահլևան հերը մի ձեռով գյուրզը վե կալավ, մանների վրեն հազացրեց.

— Բոշ ա,— ասեց,— ծերացել եմ. էլ հալ չի մնացե վրես:

Ես,— ասեց,— աղաք շատ ղոչաղ ի. համա գլխովս մի բան անց կացավ, նրանից դեսը ղուդումս կտրվել ա։ Իմ հարսը հո տեհար ո՜նց իրա հալալը հարամեց, մարդին մուխաննաթություն արեց. էն օձը չըլներ. Քոսի հեննա պտի սըպանեին նրան, թողային ընդե, դարդ ու ղուշի կիրակուր անեին, էն դիհը կաննեին։ Համա կնանիքը քոմմա հո ըտենց չեն. մի քանի տարի աղաք ես մի հալալ կաթնակերի ռաստ էկա, որ արար աշխար ման գայիր՝ նրա հատը չիր գտնի։ Հըմի բեզրգյանը սա՛ղ ըլնի, քեզ նաղլ անեմ՝ ո՞նց ռաստ էկա էդ թասըբով, կնկանը[1]:

Մի հետ,— ասեց,— ձիս նի էլած, ասպաբավորված, էս գյուրզն էլ ձեռիս ճամփա ի էթում։ Մխելի տեղ գնացի, տեհա էն դհիցը մի ձիավոր դուս էկավ:— Բա՛ր'աջողում, աղպեր,— ասեցի։— Ձեն չհանեց, ո՛ր ասես եդ էլա մտիկ չտվեց, տենա ո՛վ եմ, ո՛վ չեմ՝ հենց մի գլուխ ձին քշում էր։ Ինձ ու ինձ միտք արի. «Ես,— ասեցի,— էսքամ ղոչաղ փահլևան ըլնեմ, ո՜նց թե նա ինձ մարդատեղ չդնի, բարովս էլա չառնի՞»: Ասեցի ու դյուրզս ետևիցը շպռտեցի, համա մնացի զարմացած, որ տեհա դյուրզս դիպավ՝ քյար չարեց. նա ըսկի տեղիցն էլ ժաժ չէկավ: Ասեցի՝ մի հետ էլ տամ տե՞նամ։ Ձիուց վեր էկա, դյուրզս վե կալա, մի դըրբ էլ հասցրի՝ էլի ժաժ չէկավ: Համա մըն էլ որ քցեցի, էս հետ նա ձիու գլուխը շուռ տվեց, քշեց դպա ինձ։ Էկավ անկաջիցս բռնեց, ընենց մի զիլ քաշեց, որ մնացի տեղն ու տեղս շըշմած, վախլությունից թուք-մուքս կպավ՝ էլ ձեն, ծպտուն չհանեցի:— Իմ ետևիցն արի,— ասեց ձիավորը: Գնացի: Գնաց, գնաց, գնաց՝ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, էկավ, մի ամարաթի կշտի վեր էկավ:— Ձիուցդ վե՛ր արի,— ասեց: Վեր էկա։ Ձիավորը ջիբիցը հանեց տասը տասնէրկու թարլամեխ, տվեց ինձ: —Ա՛ռ ըստոնք,— ասեց,— վե տու էս ամարաթի պատին, որ ես նիլեմ վիրև։— Ճարս ինչ. ի՛նչ ասեր՝ պտի անեի, մի հետ աչքս վախեցել էր։ Ձեռիցն առա, գնացի մի եքա քար բերի, որ վե տամ: Թըրը՜խկ հա թըրը՜խկ, թըրը՜խկ հա թըրըխկ, թըրը՜խկ հա թըրըխկ՝ ինչքամ

  1. Շղատառով տպված ամբողջ պարբերությունը տպագիր տեքստում բացակայում է. ավելացած է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.) :