Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՞ւմն եք ուզոււմ,— հարցնում ա։

— Թագավորի՛ն,— ասում են։

Էթում ա իմաց տալի։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,– վեց մարդ, հենները օխտը սիրուն աղջիկ, քոչով, բարխանով էկել են պալատիդ դռանը վեր էկե, ուզում են քեզ տենա։ Թո՞ղամ գան, թե չէ՛։

— Թո՛ղ գան,— ասում ա թագավորը,— տենանք ի՛նչ մարդ են։

Նոքարն էթում ա կանչում, բերում թագավորի կուշտը։ Թագավորը տենալու բաշտան ճանանչում ա, ընկնում տղերանց ճտովը, պաչպչորում, ուրախանում, աշխարով մին ըլնում։

— Որդի՛ք,— ասում ա,— անջախ էկաք, աչքս ջուր դառավ ձեր ճամփեն պահելոն։ Էս ո՞ւր եք էսքամ վախտ։

— Դե ի՛նչ անենք,— ասում են,— էսքամ տարի մեռանք ման գալոն․ երկրե-երկիր, աշխարե-աշխար ման էկանք՝ անջախ գտանք։ Հրե՛ս օխտն էլ հալալ քվերտինք են՝ մի հորից, մի մորից․ սավայի էդ՝ օխտն էլ թագավորի աղջիկ։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— բա ձեր պուճուր աղպե՞րն ուր ա․ ճամփին նրան ռաստ չէկա՞ք։

— Չէ՛, թագավորն ապրած կենա, մենք պուճուր աղպեր չենք տեհե։

— Ո՛նց չէ, ախա՛ր ձեր եննուցն էկավ։ Հազար հետ ասեցինք․ «Մի՛ էթա, մի՛ էթա», անկաջ չարեց, ասեց, «Պտի էթամ, որ պտի էթամ». վե կացավ էկավ։ Յարաբ ի՞նչ էլավ, ղուշ կերավ նրան, ղուրդ կերավ, ջանավար կերավ, թե ընչանք հմի սաղ ա մնացե։

— Թե ի՛նչ ա էլե՝ չենք գիտա,— ասում են աղպրտինքը համա,— մենք նրան աչքով էլ չենք տեհե։

Թագավորը շատ ա լաց ըլնում, գլխին վա՜յ տալի, համա էլ ո՞ւր՝ բանը բանից անց էր կացե։ Ինքը բեխաբար, ինչ իմանա աղպորտանց մուխաննաթությունը, հենց իմանում ա՝ ղորթ են ասում, բերում ա վեցին էլ պսակում, ամեն մեկին իրա նշանածը տալիս։ Մնում ա քոմմքից պուճուր քիրը։

— Բա՛ դո՞ւ ումն ես ուզում,— հարցնում ա։

— Ըսկի մարդի էլա չեմ ուզում, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա աղջիկր,— թե պուճուր տղեդ սաղ-սալամաթ եդ էկավ՝ հո ես նրանն եմ, նա իմը. թե չէ՝ հո չէ՛, ես ուխտ եմ արե ընչանք վերջը կուս մնամ, կուս էլ մննեմ գերեզման։