Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տա։ Հմի որ՝ խոսք չունեմ, դու իմ մարդն ես, ես քու կնիկը։ Ռա՞զի ես։

― Չէ՛,– ասում ա,— ես նշանած ունեմ, որ օխտը սարի քամակին, գշեր-ցերեկ իմ ճամփեն ա պահում. պտի էթամ հավարին հասնեմ։ Ուզում ես՝ ես կըլնեմ քեզ աղպեր, դու ինձ՝ քիր, ղաբո՞ւլ ես։

— Հա՛, դրան էլ եմ ղաբուլ,— ասում ա աղջիկը,— թող քու ասածն ըլնի՝ քիր ու աղպեր ըլնենք։

— Լա՛վ, ըլնենք,— ասում ա։

Թամամ օխտը պոլորիկ տարի տղեն էս աղջկա կշտին կացավ։ Ասսու իրա օրը ձին նիլնում էր, էթում ավղուշ, իրիկունը գալի տուն․ մըկ էլ տեհար բերեց կաքավ, սարեկ, ես ինչ գիտամ՝ ծիտ, չոբան-խաբուկ, լոր, ծառկուտուտ, տատրակ, օրդակ, ձկնկուլի. մախլաս[1], հենց ինչ ռաստ էր գալի, էլ հալալ-հարամը չէր հարցնում, տալիս էր վե քցում, վեր ունում բերում․ աղջիկն էլ դրանցից կերակուր էր շինում՝ ուտում ին, կշտանում, բերանները սրբում, ղրաղ կաննում[1], ասսուն փառք տալի։

Աղջիկը աղաքուց նրան ղադաղա էր արե, որ ավղուշ էթալիս իրա սնուռիցը դուս չգա։

― Տե՛ս,— ասել էր, իմ հանդը լեն-բոլ, ո՜ւր ուզում ես գնա՛, քեզ հմար ավ արա՝ ձեն, ծպտոն հանող չիլնի. համա խալխի հանդերը չըլնեմ-չիմանամ էթաս հա՞, թե չէ գլուխդ փորձանք կգա։

Նա էլ, թե.— Լա՛վ, որ ասում ես, չեմ էթա։

Օրեն մի օրը, էլի վեր ա կենում, էթում ավղուշ։ Ճամփին ինքն իրան միտք ա անում․ «Յարաբ խի՞ պտի թագավորի աղջիկը ինձ ղադաղա անի, թե իմ սնուռիցը դենը չէթաս, գլուխդ փորձանք կգա։ Կա-չկա, ըստե մի բան կա. դու արի՛ մի փորձեմ, էթամ տենամ ինչ կա, որ ասում ա։ Հը՞․ էթամ՝ չէթամ, էթամ՝ չէթամ, էթամ՝ չէթամ»։ Ըսենց մնում ա շիվարած, չի իմանում ինչ անի. էթա՝ վախում ա. չէթա՝ չիլնում, ուզում ա ո՛նց ըլնի, թեկուզ գլուխը մահի տա, իմանա։

Վերջը. «Ջհա՛նդամը գյոռ,– ասում ա,— մի օր էլել եմ, մի օր էլ պտի մեռնեմ, ի՛նչ ուզում ա ըլնի, պտի էթամ»։

  1. 1,0 1,1 Տպագիր տեքստում բանահավաքի ձեռքով ջնջված են․ թողնում ենք, ինչպես տպագիր տեքստում է (Ծ․ Կ․)։