Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևը կսիրես, բալի հոգապահուստ պոպոքի մանրուք ունենաս, մեր ղազի մեջքը յարա ա էլե, ի՛նչ կըլնի՝ տաս, քսենք միջքին։

— Ա՚յ որդիք,— ասում ա,— ես քորփա էրեխա ի, հերս Հնդստանու պոպոք էր բերե, կերանք. մի փետ տվե՛ք, քչփորեմ, տենամ, բալի ատամներիս արանքին մի կտոր մնացած ըլնի։

Մարդ ու կնիկ ուրախություններիցը էլ չեն իմանում, ի՛նչ անեն. ըտե մի եքա գերան ա վեր ընկած ըլնում, վեր են ունում, տալի էդ պառավին։ Էդ պառավը էդ գերանովը ատամները քչփորում ա. է՛ս դիհը, է՛ն դիհը, սեղանքի տակիցը մի պճեղ պոպոք ա հանում, տալի դրանը։ Նրանք ուրախանում են, պառավի ձեռը պաչում, պոպոքը վեր ունում, եդ դառնում իրանց տունը։ Բերում են, լավ նարին ծեծում, քսում ղազի միջքին։

Անց ա կենամ մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, էրկու շաբաթ, իրեք շաբաթ, մախլասի՝ մի ամիս, մըն էլ տենում են՝ էդ ղազի միջքին մի եքա պոպոքի ծառ ա դուս էկե, էնքա՜մ էլ պոպոք տվե, որ հալ ու հեսաբ չըկա։

Էդ ղազը ասսու իրան օրը էթում էր հանդը արածում, իրիկունը ինքն իրան գալի տուն։ Հանդումը հոտաղները, լակոտ-լուկուտը ո՛րը քար էր քցում, ո՛րը փետ էր քցում, ո՛րը ճիմ էր քցում, որ պոպոք վեր ածեն, ուտեն․ չայիր-չիմանը, քոլ ու քոսը ընկնում էր պոպոքի ծառի ճղքների արանքը, ընդերանք եքա չայիր չիման ա դուս գալի։ Մարդիք նիլնում ին էդ չայիր-չիմանի վրեն, ընդե բաղ ու բաղչա քցում, բոստան քցում, վար անում, ցորեն, գարի ցանում, հոտաղները, շորաններն էլ բերում ին ընդե իրանը գառները, ոչխարը, տավարը արածացնում։

Օրեն մի օրն էլ մի մարդ նիլնում ա ղազի միջքի բոստանը, մի ձմերուկ ա առնում, ուզում ա կտրի, ուտի, բիրդան դանակը խրվում ա ձմերկի մեջը, էլ դուս չի գալի։

— Ա՜յ հարայ, դա՜նակս, դա՜նակս,— էլ ո՛րդե, դանակը ձմերկի միջին բաթմիշ էլավ, կորավ։

Էդ մարդը ճարը կտրած, շորերը հանում ա, մննում ձմերկի մեջը, որ դանակը հանի, ձմերկի միջին դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, չի գտնում. վերջը որ շատ ման ա գալի, տենում ա՝ հրենիկ դագանակը ուսին մի չոբան։

— Ա՛յ աղպեր,— հարցնում ա չորանը,— ի՞նչ մարդ ես, էս ձմերկի միջին ի՞նչ ես շինում։