Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առանց Անմահական խնձորի․ ա՛յ, ըտոնք էլ որ բերիլ տաս, դրուստ որ քու լայաղի ամարաթներ կունենաս:

Թագավորի բեյինը կմննի սրանց ասածը, կասի.— Շա՛տ լավ եք ասում, համա ո՛վ կարա էդ Անմահական ջուրը, խնձորը բերի։

— Տնաշե՜ն, դրանից էլ հե՜շտ բան. ֆլի ոսկոռ բերողի, էսթավուր ամարաթ շինողի ձեռին դժա՞ր ա Անմահական ջուրն ու Անմահական խնձորը բերիլը: Ավչի-օղլու ձեռին ըստոնք մի օրվա բան ա. համա սաղ աշխարքի միջին քու պալատը մի հատ կըլնի,— կասեն թագավորի նազիր-վեզիրը։

Թագավորը էն սհաթը կհրամայի Ավլի-օղլուն կանչեն․ մարդ կղրկեն, Ավչի-օղլին կգա, գլուխ կտա թագավորին, աղաքին կկաննի։

— Տղա՛,— կասի թագավորը,— թէ իմ ամարաթի հմար կարեցար Անմահական ջուրն ու Անմահական խնձորը բերի, իմացած կաց՝ ի՛նչ ուզես կտամ, համա որ չբերեցիր՝ գլուխդ կթռնի վրիցդ. դու գիտաս։

Խեղճ Ավչի-օղլին էլի դառը-տխուր գալիս ա տուն, մորը նաղլ անում թագավորի հրամանը։

Մերը ասում ա.— Ա՛յ որդի, դու ըսկի դարտ մի անի, էս քեզ ի՛նչ կսովորցնեմ, դու ընենց արա՛, քեզ ղիան չի պատահի:— Կասի.— Նետվանեղդ վե կունես, կէթաս ֆլա՛ն մեշեն, ընդե մի մենծ ծառ կա, էդ ծառի վրեն Արծիվը բան ա դրե. Վիշապը ամեն վախտ գալիս ա, Արծվի ճտերը ուտում ա։ Կէթաս մի ղրաղ տեղ տափ կկենաս, էն Վիշապին կսպանես։ Արծիվը քեզ կհարցնի, թէ՝ «Ի՞նչ ես ուզում, ասա՝ տամ»։ Դու կասես, որ. «Անմահական ջուր ու Անմահական խնձոր»։ Նա քեզ կասի, թե ո՛նց պտի բերես։

Ավչի-օղլին ա՝ էգսի օրը աղոթրանին՝ թեզ վե կկենա, իրա նետն ու աղեղը կքցի ուսը, մոր հեննա «մնաս բարով» կանի, կընկնի ճամփա։ Կէթա, կէթա, շատն ու քիչը աստոծ գիտա, մի՛ օր, է՛րկու օր, մի՛ շաբաթ, է՚րկու շաբաթ, մախլասի՝ մի ամիս, կհասնի մոր ասած մեշեն. դե՛ս ման կգա, դե՛ն ման կգա, էն մենծ ծառը կգտնի։ Կտենա, դրուստ որ, հրե՛ս Արծվի ճուտերը իրանց բնումը ծառի վրեն քնած են. կէթա ուսուլով մի ղրաղ տեղ տափ կկենա։ Անց կկենա մի վախտ, մըկ էլ ի՜նչ տենա՝ հրես մի եքա Վիշապ էկավ շուլալվեց էդ ծառը։ Վիշապին տենալու բաշտան Արծվի ճուտերը ծլվլոցը կքցեն. հենց էդ վախտը Ավչի-օղլին՝ առ հա՛, նետով կտա Վիշապին․