Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարգյարն ասեց.– Շա՛տ լավ բան ես արե, է՛թանք:

Իրար հետ վե կացան, էկան պառավի տունը, Զարգյարը տեհավ, որ իրա կնիկը ըտեղ ա, աչքերին չհավատաց, ինքն իրան ասեց.– Մի՛ էթամ տուն, տենամ։

Տղեն ասեց.– Զարգյա՛ր, գնա տերտերին կանչա։

Ասեց.– Չէ՛, ես էթամ տուն ղիպնեմ, գա՛մ։

– Որ էթում ես տուն՝ ուստակնկանը բե՛ր։

Ասեց.— Լա՛վ։

Վե կացավ գնաց տուն։ Կնիկը ընչանք նրա տուն էթալը լախմով անցավ, գնաց իրա օթախը, նստեց։

Զարգյարն էկավ տուն, տեհավ կնիկը ընտեղ ա, ասեց.— Ա՛յ կնիկ, թագավորի տղեն նշան ա դնում, վե կաց, էթանք։

Կնիկն ասեց.— Ես չեմ գա, էթում ես՝ գնա։ Ես ըսքան վախտ երբ եմ ուրախացե, մարդամեջ մտե, որ հմի նոր ուրախանամ։

Զարգյարը վե կացավ, գնաց։ Գնաց տեհավ էլի էդ կնիկը տղի կշտին նստած ա։ Վե կացավ գնաց տերտերի քամակը, վե կալավ էկավ։ Տերտերն էկավ նշան դրեց։ Կերան, խմեցին, լավ քեֆ արին։ Տերտերը վե կացավ, գնաց իրա տունը, Զարգյարն էլ վե կացավ գնաց իրա տունը։ Գնաց, տեհավ որ կնիկը էլի տանն ա։ Կնկանն ասեց.— Ա՛յ կնիկ, կասես դու ընտե ըլնեիր:

Կնիկն ասեց.— Դու կարծըքավոր[1] մարդ ես,– ընտեղ ըլնեի, սիրտդ կճաքեր։

Մի տասն օրից եդը աղեն վե կացավ, գնաց Զարգյարի դուքանն, ասեց.— Էթա՛նք, պտի պսակվեմ, էթամ. ըսօր հարսանիքս ա։

Զարգյարը վե կացավ, գնացին. գնաց, տեհավ իրա կնիկը ընտեղ նստած ա։ Էլի աչքերին չհավատաց, ասեց.— Էթամ տուն դիպնեմ, գա՛մ։

Տղեն ասեց.– Եբոր տուն ես էթում, ուստակնկանը վե կալ, արի՛։

Գնաց, տեհավ կնիկը տանն ա։

Ասեց.— Ա՛յ կնիկ, թագավորի տղեն պսակվում ա, վե կաց, էթա՛նք։

  1. Կասկածոտ (Ծ. Բ.)։