Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորի տղեն որ տեհավ՝ զարմացավ, տասը զաթ Զարգյարի կնկանիցը սիրուն էր։

Ասեց.— Դու տասը զաթ Զարգյարի կնկանիցը սիրուն ես։ Ի՞նչ էր պատճառը, որ դու դառել իր օձ։

Ասեց.— Էդ իմ քիրն ա, եբոր տվեցի Զարգյարին, էդ օյինը հանեց իմ քվոր գլուխը, քառասուն օթախի մեջ դրեց, ո՛նչ լիս էր տենում, ո՛նչ արեգակ, դրա հմար սրտիս հերսիցը ես դառա օձ։ Շնորհակալ եմ քեզանից, դու ազատեցիր նրան, ես էլ ուրախությունիցս դառա աղջիկ. Զարգյարի կնիկն էլ քեզ ղուրբան, ես էլ քեզ ղուրբան։

Ասեց.— Էթամ Զարգյարի տունը, ինչքան ոսկի, արծաթ կա, հավքեմ, բերեմ, էթանք։

Էրկու օրվա մեջ գնաց, ինչ կար չկար, վե կալավ բերեց։ Վե կացան գնացին տղի հոր տունը. հերը դափ ու զուռնով դրանց առաջն էկավ, տարավ տուն, օխտն օր, օխտը քշեր հարսանիք արեց, էդ էրկու աղջկա հետ էլ պսակեց։

Նրանք հասան իրանց մուրազին, ով որ կարոտ ա՝ նա էլ հասնի իրա մուրազին։

Ասսանից իրեք խնձոր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին. մինն էլ անկաջ դնողին։