Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասեց.― Չէ՛, ճիպոտ ա, քսանհինգ փթանոց մի դագանակ շինիլ տու։

Թագավորը խոստացավ, որ շինիլ տա։

Առավոտը էլի էկավ՝ թըրը՜խկ, թըրը՜խկ, տվեց գերանով բալկոնին։

Եբոր դուս էկան, ասեց.— Մի շահի տվե՛ք, պոպոք առնեմ։

Մի շահին տվին, էլի հինգ-տասը դուքանի դուռ ջարդելով պոպոք առավ, էկավ խոզերն առավ գնաց։ Իրիկունը եդ էկավ, գնաց քնեց։

Առավոտը տեհավ իրա էրկաթե դագանակը շինած ա․ գնաց վե կալավ, ծանդր ու թեթև արեց, ասեց.— Օ՜հ, էս իմ ուզած դագանակն ա,— դրեց ուսին, խոզերը վե կալավ գնաց։

Խոզերը քշեց տարավ Սև դևի սահմանը։ Տեհավ որ մի եքա դարվազա ա, ասեց.— Կարող ա ըստեղ տուն ըլնի, էթամ տենամ ի՛նչ կա։

Մոտացավ, տեհավ դուռը շինած ա, մի թիքա հեռու կաննեց, էդ դագանակով մի էրկու դըրբ տվեց, կտորտանքը թռան Արևելք ու Արևմուտք, խոզերն արեց նեքսև, տեհավ բաղ-բախչա, եմիշ, ձմերուկ, ամեն բարելիք կա։ Բրախ տվեց խոզերին, ինքը գնաց ծառի տակին քնեց։

Ճաշ էր դառե, Սև դևն էկավ․ էկավ, տեհավ դարվազեն ջարդ ու փշուր ա էլած, խոզերը բախչումը եմիշ, ձմերուկ են ուտում, քանդըրտել են։

Ասեց.— Յա՜րաբ էս ո՞վ պտի ըլնի, որ սիրտ ա արե, էկել ա ըստի։

Գնաց ման էկավ, տեհավ ծառի տակին քնած ա։

Ձեն տվեց.— Հողածի՛ն, հողածի՛ն։

Տղեն էդ ձենը լսելուս չվեկացավ։

Ասեց.— Ղո՛ւշն իրա թևովը, օ՛ձն իրա պորտովը սիրտ չէր անի գա ըստե, էս ո՞նց ա, որ դու էկել ես։

Տղեն ասեց.— Ընքան մարդկություն էլ չունես, որ համբերես, քնատեղիցս վե կենամ, նո՛ր կռիվ անես։

— Մենծ թիքեդ անգաջդ կթողամ,— ասեց դևը,— հլա խոսում էլ ե՞ս։

Տղեն վե կալավ, թե.— Մըխելի հեռու կա՛ց, նոր խոսա։

Տղեն վե կացավ, ոտի կաննեց։