ունէր, և ոչ մի կողմից մատչելի չէր։ Ջալալիները կրակ վառեցին մուտքի մօտ, որպէս զի ծխով խեղդեն ներսում թագնվածներին։ Կրակի վրա մի ինչ-որ նեխված լէշ գցեցին, այնպէս որ ծխի հետ այրի մէջ էր թափվում և ծանր, խեղդող հոտ։ Փախստականները ճրագներ էին վառել այրի մէջ։ Ներս թափվող ծխից և գարշահոտութիւնից մարդիկ սկսեցին նուաղել, ընկնել, ճրագները հանգան, քարերր քրտնել էին և ջուր էր թափվում այդ քրտինքից։ Ուշաթափ մարդկանց մարմինները սկսեցին ուռչել, նրանց վրա բշտիկներ գոյացան, որոնցից դեղին ջուր էր հոսում։ Ամենքը անշնչացան։
Բարեբախտաբար, ջալալիները հեռացան թագնված հարստութիւններ որոնելու համար և այդ միջոցին մի խումբ մարդիկ, որոնք առաջուց հեռացել էին այրից, վերադարձան, տեսան սոսկալի պատկերը և սկսեցին դուրս քաշել անշնչացածներին պարզ օդի մէջ, ձիւն ածեցին նրանց վրա։ Եւ այդպիսով կարելի եղաւ ազատել դժբախտների գոնէ մի մասը․․․
Բարբարոսութեան հետ միշտ դաշնակից են և բնութեան արհաւիրքները։ Երկիրը մշակող չէր մնացել, գիւղացու տնտեսութիւնը արմատից ոչնչացրված էր։ Եւ սկսվեց համատարած, զարհուրելի սով։ Միջերկրականի ափերից մինչև Կասպից ծովը մի կտոր ուտելիք չէր ճարվում։ Աւազակների ահից դադարել էր երթևեկութիւնը, ոչ մի տեղից օգնութիւն ստանալ չէր կարելի։ Ազգաբնակութիւնը հասաւ դժբախտութեան և գազանութեան