Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան էր տալիս հայ գրականութեան։

Իսկ ի՞նչ արժանաւորութիւններ ունէր նրա այդ հսկայական աշխատասիրութեան պտուղը։

Ասացինք որ առածին հատորը պարունակում է իր մէջ պատմական մասը: Գալանոսը տալիս էր հայոց եկեղեցու պատմութիւնը, լուսաբանված մի կաթօլիկ կրօնաւորի հայեացքներով։ Նրա նպատակն էր ապացուցանել որ հայոց եկեղեցին սկզբից և եթ եղել է հռօմէական և եթէ եղել են շրջաններ, երր նա շեղվել է Հռօմի ուղղափառութիւնից, հակառակորդի դիրք է բռնել նրա վերաբերմամբ, պատճառը եղել են հերետիկոսական մտքերով տոգորված հայ հոգևորականները, որոնց Գալանոսը ոչ միայն «սուտ վարդապետ» է անուանում, այլ և ուղղակի հայհոյում է։ Դրա հակառակ, այն հայ հոգևորականները, որոնք, Գալանոսի կարծիքով, հակված են եղել դէպի Հռօմի աթոռը, արժանացել են պատուաւոր տիտղոսների, հայր են կոչվում և այլն։

Գալանոսը նախահայր էր, որ հիմք դրեց, սիստեմ մշակեց. այնուհետև նրան հետևեցին այն բոլոր հայ-կաթօլիկ վարդապետները, որոնք գրեցին եկեղեցական պատմութիւն կամ որոնք հայոց «հերձուածող» մասի վերաբերմամբ դատողութիւններ յայտնելու առիթներ ունեցան։ Սակայն մենք տեսնենք թէ ինչպէս է կատարել Գալանոսը պատմագրի պաշտօնը։

Տարրական հասկացողութիւն է, որ պատմութիւն գրելու համար հարկաւոր է բարեխիղճ, բազմակողմանի ուսումնասիրութիւն, պէտք է ազատ