Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հէնց այդ երկրորդ մտքով էլ հասկացվեց․ Ոսկանը ընդունեց պայմանը, երևի, յոյս ունենալով, որ այդ սահմանների մէջ էլ կարելի է գործ տեսնել։

Դուրս գալով Հօլլանդիայից, նրա տպարանը հէնց որ մտաւ կաթօլիկ աշխարհը, ենթարկվեց Պրօպագանդայի իշխանութեան: Ոսկանը ընտրել էր Մարսէլ քաղաքը․ բայց նախ քան այդտեղ գնալը, տպարանը բաց է անում Լիվօրնօ քաղաքում, ուր և 1670-ին տպագրվում են երկու հատ հայերէն կրօնական գրքեր, երկուսն էլ զուտ կաթօլիկական, «Պարտէզ հոգևոր» և «Քրիստոնէական» վերնագրով։ Այնուհետև Ոսկանի տպարանանը դատապարտվում է անսովոր անգործութեան մինչև 1673 թւականը։ Դա Ոսկանի յուսահատութեան, տատանումների և ծանր հոգսերի ժամանակն էր։ Ծերունի վարդապետը [1] մի կողմից անհանգիստ էր Լուգովիկոս XIV-ի կառավարութեան դրած պայմանի պատճառով, բայց յուսահատութիւնից միանգամայն խափանել Էջմիածնի տպարանը չէր կարողանում, այնքան նուիրված էր այդ գործին։ Վերջը, վստահանալով կառավարութեան խոստումների անկեղծութեան վրա, բաց արաւ տպարանի դռները՝ դարձեալ Էջմիածնի և ս․ Սարգսի անունով։ Միւս կողմից նրան տանջում էր դրամական հարցը, որ հարկադրեց նրան ի վերջոյ ընկերացնել իր հետ Թադէոս Համազասպեանին։ Ընկերակցութեան պայմանագիրը

  1. Նկատենք, որ Ոսկանը արքեպիսկոպոս էր, բայց անուանում էր իրան վարդապետ արքեպիսկոպոս: