յետոյ։ Մի կողմից Աւստրիան, միւս կողմից Վենետիկը հարուծում էին օսմանեան վիշապը, կտորներ էին խլում նրանից։ Ու տագնապի մէջ էր թաթարական իսլամի ահաւոր ներկայացուցիչը ճիշտ է, նա էլ մի մի ցոյց էր տալիս իր նախկին ճիրանները, յետ էր խլում իր կորցրած պաատառները,րայց այդ աջողութիւնները ժամանակաւոր էին և չէին կարողանում փոխել իրերի դրութիւնը - այն, որ յաղթողը, անդադար առաջ գնացողը քրիստոնէութիւնն է։ Շուտով աւստրիական դաշնակցութեան մէջ մտաւ և Ռուսաստանը։
Այդ միահամուռ ջանքերը, այդ յաղթական գործողութիւնները յոյսերի նոր, փայլուն ճառագայթներ տարածեցին յոյն և սլաւօն ժողովուրդների մէջ։ Նրանք ուքի կանգնեցին և կանչում էին հաւատակից ու ցեղակից ռուսներին առաջ տանել ազատարար արշաւանքները։ Երուսաղէմից, Սերբիայից և այլ աեղերից բարձրաստիճան հոգևորականների նամակներ էին թռչում Մօսկվա։ «Այլ ևս այսպիսի յարմար ժամանակ չէք գտնելու», գրում էր Երուսաղէմի պատրիարք Իօսի Ֆէյ[1]: Սկսվեց ընդհանուր շարժում։ Մօլդավիան և Վալախիան բանակցութիւններ էին վարում Ռուսաստանի հետ, հաստատ խոստումներ էին ստանում նրանից։
Իսկ պատերազմը շարունակվում էր փոփոխակի աջողութեամբ. նա ձգձգվում էր տարիներով։ 1666-ին Ռուսաստանը առաջին
- ↑ Жигаревь, т. I, եր․ 102։