Սա առանց եկեղեցական ժողով կազմելու, ինքնաբերաբար, իր կողմից ներկայացուցիչներ ուղարկեց, որոնք, գնացին Ֆլօրենցիա և պաշտօնապէս ընդունեցին կաթօլիկութիւնր։
Այն ժամանակ արևելեան հայ հոգևորականները վճռեցին հեռացնել կաթողիկոսութիւնը Կիլիկիայից և 1441 թւին ժողով կազմելով Վաղարշապատում, կաթողիկոսական աթոռը վերահաստատեցին Էջմիածնում։ Դա մի շատ կարևոր քայլ էր, որ անվում էր հայ եկեղեցու պաշտպանութեան համար։ Անկախութիւն պահպանել չէ կարելի, չունենալով ոտի տակ պատմական հող։ Հայոց կաթողիկոսութիւնը, տեղափոխվելով Արարատեան երկիրը, այստեղ պաշտպանված պիտի լինէր օտար ազդեցութիւններից, թէև Էջմիածինն էլ քաղաքականապէս նոյն դժբախտ պայմանների մէջ էր գտնվում, նոյն թաթարական իսլամին էր հպատակված, ինչպէս Սիսը։
Աթոռի տեղափոխութիւնը, սակայն, մի հանգամանք էլ պարզեց, այն՝ որ հայ հոգևորականութեան անկումը կախված չէր տեղից. նա կար և արևելեան կողմերում, նա հանդէս եկաւ և Էջմիածնում, ինչպէս յետոյ կը տեսնենք։
Արևմուտքում փչացած եկեղեցու դէմ ահաւոր բողոք բարձրացրեց Րէֆօրմացիան, լիւթերականութիւնը։ Եւ Հռօմը, իր գոյութիւնը պահպանելու համար, ստիպված եղաւ բարեկարգել իրան, թէև յետադէմ, խաւար միջոցներով։ Արևելքում այդպիսի բողոք չէր կարող լինել, քանի որ մտաւոր կրթութիւնը ողորմելի դրութեան մէջ