մէջ յաղթութիւն վաստակել, յարձակվում էր թիւրքաց հողերի վրա և անաջողութիւնների վրէժը հանում էր, սրի անցկացնելով խաղաղ ազգաբնակութիւնր, ամենամեծ մասամբ, իհարկէ, հայ․ թիւրքերն էլ նոյն կերպ էին պատասխանում պարսիկներին, նրանք էլ պարսից բաժին Հայաստանի գաւառներն էին անապատ դարձնում։ Պատերազմական գործողութիւները վերջնականապէս սպառում էին ժողովրդի տնտեսական միջոցները. սրին և կողոպուտներին շատ անգամ հետևում էր սոսկալի սովը՝ զանազան վարակիչ հիւանդութիւնների հետ։ Այդ աղէտների ականատեսները թողել են սոսկալի նկարագրութիւններ, որոնք, յիշեցնում են սելջուկների, մօնգօլների արշաւաքները:
Բացի այդ պաշտօնական մեծ պատերազմներից, երկու երկիրների մէջ անպակաս էին ներքին մանր կռիւները: Թէ Թիւրքիայում և թէ Պարսկաստանում կային տեղական փոքրիկ, կիսանկախ իշխանութիւններ, որոնք անդադար խռովութիւններ էին յարուցանում, փառասիրական կամ, աւելի յաճախ, աւազակային ձգտումներով միմեանց վրա էին յարձակվում, երբեմն նաև ապստամբվում էին կենտրօնսկան իշխսնութեան դէմ։ Հեշտ է երևակայել, թէ ինչ պիտի լինէր անզէն և անպաշտպան ժողովրդի օրը մի երկրում, որ համարեա միշտ պատերազմական դրութեան մէջ էր գտնվում, կանօնաւոր բանակների, հրոսակային արշաւախմբերի ոտնակոխ դարձած:
Բայց եթէ չը լինէին էլ այդքան արտաքին