և ներքին կռիւները, բաւական էր և թաթարական ազգերի ստեղծած վարչական ձևը, որպէս զի ժողովուրդը միշտ ճնշված, հարստահարված լինէր։ Քաղաքակրթութեան և ամեն մի մտաւոր ու կուլտուրական գործունէութեան անհաշտ թշնամի հանդիսանալով, Թիւրքիան և Պարսկաստանը ներկայացնում էին զինուորական պետութիւններ, որոնք յենված էին բռնութեան և կեղեքումների վրա։ Նրանք հարուստ էին, երբ կար հարուստ աւար. բայց պատերազմական աւարը մշտական չէր, ուստի աւարի ապահով առարկայ էին դարձված հպատակ ժողովուրդները։ Դրանց մէջ ամենադժբախտները քրիստոնեաներն էին, որոնց ստրկացնելու ու կեղեքելու հրահանգները դեռ իսալամի առաջին դարում էր մշակված, Օմար խալիֆի ձեռքով։ Քրիստոնեայ հասարակութիւնը ռայեա էր (նախիր) և նրա վրա ծանրացած էր հարկերի մի ամրողջ բեռ։ Բաւական է աչքի անցկացնել սուլթան Սիւլէյման Մեծի «Կանունի-ռայեա» օրէնսգրքի մէջ սահմանված հարկերը, որպէս զի մի հարևանցի հասկացողութիւն կազմենք, թէ քանի կաշիներ էին քերթվում քրիստոնեաներից։
Ասում ենք հարևանցի, որովհետև դրանրք միայն պաշտօնապէս սահմանված պետական հարկերն էին, այն ինչ դրանցից դուրս առնվում էր ռայեայից այն ամենը, ինչ կարելի էր առնել։ Առնողը միայն կառավարութիւնը չէր, այլ ամեն մի ուժեղ մարդ, տեղական իշխանաւոր։ Անհաւատ գեավուրի սեփականութիւնը առհասարակ պատկանում էր մուսիլմանին։ Նոյն իսկ մարդու ամենանուիրական
Հայկ. Տպագր., I