Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներքին ինքնավարութիւն ձեռք բերին և իրանք էին իրանց գործերը կարգադրում։

Բնական կը լինէր սպասել, որ այդ խոշոր գաղութները կը դառնան լուսաւորութեան կենտրօններ և իրանց դժբախտ հայրենիքի համար՝ լոյսի աղբիւրներ։ Ի՞նչ էր նրանց պակասում։ Մօլդավիայի հայ եզնավաճառները այնքան էին հարստանում, որ իրանց փողով եկեղեցի էին շինում և նուիրում տեղական իշխանութեան։ Լեհաստանցի հայի փարթամութիւնը ուղղակի նախանձ էր պատճառում միւս տեղացի ազգերին: Բայց այդ հարստութիւնները, այդ բարեկեցութիւնը, եւրօպական մթնոլորտը մտաւոր ոչինչ բարիքներ չառաջացրին։ Եւրօպայի հայը հռչակվում էր փող դիզելով, իսկ այն, ինչ հարկաւոր էր նրա մտքին ու հոգուն, պիտի տար թաթարական իսլամի տակ տափակացած Հայասաանը։ Ոչ աչքի ընկնող դպրոցական գործ, ոչ գրականութիւն և լուսաւորութիւն տեղ չը գտան փարթամ վաճառականների աշխարհում։ Երբ եկեղեցական այնպիսի հարց էր ծագում, որի լուծումը պահանջում էր մտաւոր պատրաստութիւն, եւրօպացի հայը կատարելապէս անընդունակ էր հանդիսանում և աչքը տնկում էր Էջմիածնի վրա։ Դա միայն կրօնով հայ էր. իսկ ազգային ոգու այն հզօր գործօնը, որ լեզուն է, նա մոռանում էր հեշտութեամբ։ XVI դարի սկզբից Լեհաստանի հայութիւնը արդէն թաթարերէնն էր գործածական լեզու դարձրել թէ տանը և թէ եկեղեցում։

Մնում էր, ուրեմն, որ հայերէն գրքի և