Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տպագրութեան ետևից դարձեալ Հայաստանցին ման գար: Նա էր, որ պահում էր իր լեզուն. նա էր, որ միայն այդ լեզուով կարող էր կերակուր տալ իր հոգուն ու մտքին: Բայց նա ազատութիւն ունէ՞ր իր որոնումները ամեն ժամանակ կատարելու համար:

1500 թւականին Պարսկաստանում հաստատվեց Սէֆէվիների դինաստիան։ Շահ-Իսմայիլը այդ տոհմի առաջին թագաւորն էր, որ իր գահը հաստատեց Թաւրիզում։ Համարեա ամբողջ Հայաստանր պատկանում էր Պարսկաստանին. թիւրքերը աչք էին դրել այդ մեծ բաժնի վրա և պատերազմի առիթ էին որոնում, մանաւանդ որ ատելով ատում էին շիա պարսիկներին։ Ընդհարումը երկու մահմեդական բռնակալների մէջ շատ չուշացաւ։ Շահ-Իսմայիլը խրոխտ ու ինքնավստահ էր, բայց նրանից պակաս կատաղի և մեծամիտ չէին օսմանեան սուլթանները։ Բայէզիտ երկրորդը Կ․ Պօլսում անպատւութեամբ ընդունեց Շահ-Իսմայիլի դեսպանին, որ գնացել էր բողոքելու թէ Օսմանեան զօրքերը անցնում են սահմանը և կողոպտում են Հայաստանի քաղաքները։ Շահ-Իսմայիլը այդ անպատւութեան պատասխանեց, աւելի մեծ արհամարհանքով ընդունելով թիւրքաց դեսպանին Թաւրիզում։

Պայթուցիկ նիւթեր շատ էին հաւաքվել և երբ սուլթան Սէլիմր, թունաւորելով իր հօրը, Բայազէտին, գահ բարձրացաւ, փոխադարձ վիրաւորանքները աւելի յաճախ սկսեցին կրկնվել, մինչև որ երկու բռնակալները միմեանց վրա