Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այն հանգամանքը, որ Սասունն ու Մուշը Դաշնակցության ամենից կուռ կազմակերպված շրջաններն էին, և գուցե ո՛չ մեկ վայրում նա այնքան եռանդ ու կորով չի փաթել, մարդկային ու նյութական զոհողություններ չի ցուցադրել, որքան Սասունում և Մուշում: Այս հանգամանքը քաջ հայտնիի էր կառավարության, որը ժամանակի Մյութեսարիֆ Սերվեթ բեյի միջոցով քանի-քանի անգամներ դիմել է Դաշնակցության և խնդրել՝ իրեն օգնության հասնելու: Դաշնակցությունը, ելակետ ունենալով թե Ը.-րդ ընդհանուր ժողովրների վճիռները և թե կառավարության ըստ ամենայնի օժանդակելու բուռն ցանկությունը, եռանդով լծվել էր աշխատանքի:

Հավատում եմ, որ գեթ այս դառն օրերին ո՛չ Սերվեթ բեյը, ո՛չ Բիթլիսի կուսակալ Մեհմեթը (Թալեաթի ազգական) և ո՛չ էլ ողջ մնացած մշեցիք, ինչպես, օրինակ, Հաջի Իլիսիասը, չեն ժխտի այն փաստը, որ թիկունքային աշխատանքները մինչև 1914 թվի դեկտեմբերի վերջերը բացառաբար հայերն էին տանում իիրենց ուսերի վրա՝ Դաշնակցության հրահանգով ու ղեկավարությամբ: Միայն այս չէր. Դաշնակցության գործոն միջամտությամբ և նրա ականավոր գործիչների անմիջական ղեկավարությամբ կազմվեցին զանազան հանձնախմբեր՝ ժամանակի պետական զինվորական կարիքներն ու պահանջները լրացնելու նպատակով: Իմ նախագահությամբ գործող հանձնախմբերից չորսի կատարած աշխատանքները առանձնապես բնորոշ են՝ Հ. Յ. Դաշնակցության դեպի թուրք կառավարությունն ունեցած բարյացակամ վերաբերմունքի տեսակետից:

1. — Զորակոչի հանձնախումբ, որ շարունակ շրջում էր հայ գյուղերը, համոզում և ոգևորում երի-