Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իսլամ ցեղերից ո՛չ ոք չխաբվեց թուրք խալիֆայի ու նրա գործակալ ֆռան մասոններից:

Սանաանը, Եմենը շարունակեցին իրենց ազգային պայքարը. տասնյակ հազարավոր թուրք զինվորներ ընկան արաբական գնդակներով, վահաբիթները, բազմաթիվ շեյխեր, Իմամ Եայաները գլւոխ բարձրացրին թե՛ խալիֆայության և թե՛ թուրք կառավարության դեմ. աղանդավոր Դերսիիմը, նույնիիսկ շեյխ Ջալալեդինի որդի շեյխ Սայիդ Ալին ըմբոստացան խալիֆայի և «Ռոմի Հաքիմաթի» դեմ. առնավուտները, ամենամոլեռանդ իսլամական հատվածը, համիսլամական գաղափարների պատճառով երբեք մոռացության շտվեցին իրենց ազգային երազներն ու ինքնուրույն պահանջները, և նույնիսկ ղուրանը լատինական տառերի օգնությամբ ցանկացան մայրենի լեզվով թարգմանել ու կարդալ:

Իսլամ և ոչ իսլամ թշնամի հատվածների արյունոտ բախումները թուրք պետության մեջ գնալով ավելի խորացան: Այդ բախումների պատճառով, մեկ կողմից՝ թուրք պետությունը տնտեսապես ավերվեց, քաղաքականապես թուլացավ, իսկ, մյուս կողմից՝ հարևան բազմաթիվ ժողովուրդները իրար դեմ դարավոր ատելությամբ լցվեցին ու «խային ռոմից» խորթացան: Այս բոլորից, իհարկե, օգտվողը դարձալ թուրքերը չեղան, այլ դրսի թշնամի ուժերը:

Համիսլամական շարժման ղեկավարները չարաչար պարտության մատնվեցին երկրի ներսում: Այլ էր պատկերը դրսի աշխարհում: Դրսի բազմամիլիոն իսլամ ժողովուրդների մեջ համիսլամական շարժումը ավելի հող գտավ:

Համիսլամական շարժման ղեկավարները այս պարագան ճիշտ էին գնահատել. այդ պատճառով էլ նրանց