Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վուրդը, որպես կթան կով պիտի շարունակեր կերակրել թուրք ժողովուրդն ու պետությունը: Վերոհիշյալ մտավորականները անշուշտ չեն կարող ժխտել, որ հայերը ամենապարտաճանաչ հարկատուներն են եղել և տասը թուրք ընտանիք այնքան հարկ չի վճարել պետության, որքան մի հայ ընտանիք: Եթե գումարելու լինենք հայ ընտանիքների վճարած բազմատեսակ տուրքերի քանակը՝ աշարը, ամելե վերկիսին, գլխահարկը, հողային և այլ օրինավոր ու ապօրեն տուրքերը, այն ժամանակ պիտի գանք այն անժխտելի համոզման, որ ամեն մեկ հայ ընտանիքի տված տուրքով թուրք կառավարությունը կարող էր պահել, եթե ոչ երկու՝ գոնե մեկ տաճիկ զինվոր, և եթե ընդունենք, որ երկու միլիոն հայ ժողովուրդը բաղկացած էր 4000 ընտանիքներից ապա ուրեմն այս ընտանիքներից, ապա ուրեմն այս ընտանիքների տուրքով միայն կառավարությունը կերակրում ու պահում էր 4-500 հազար զորք: Եթե հայերը նույնիսկ դավաճաններ լինեին, դարձյալ թուրք պետական շահերը պահանջում էին նրանց չկոտորել, այլ, ընդհակառակը, պահել և օգտագործել. մանավանդ որ այդ ժողովրդի հաշվով պահվող զորքի աննշան տոկոսով միշտ կարելի էր պահանջել հարկ, այդ նույն ժողովրդին «կարգի հրավիրել»:

Բայց չէ՞ որ հայ ժողովուրդը երբեք դավաճան չի եղել և պահանջել է միայն ամեն պետության բնականոն կյանքի համար անհրաժեշտ նկատված արդարությունն ու ազատությունը:

Նախ քան հայկական կոտորածների ծրագիրն հղանլը ու գործադրության անցնելը, թուրք մտավորականները արդյոք խորհե՞լ են ու մտածե՞լ էին այն մասին, որ հայկական կոտորածներով երկիրը զրկում էին լավագույն դեպքում 200 հազար հայկական ռազմու-