Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցնում՝ էլ ինչու՞ համար դատարկվեցին ու ավերածության ենթարկվեցին հայկական նահանգները. ինչու՞ համար ստեղծեցին այնպիսի դրություն, երբ այսօրվա Թուրքիայի ազգաբնակչությունը իր տիրապետած հողերի մեկ տասներորդ մասն անգամ չպիտի կարողանա մշակել: Քեմալներն ու Ռաուֆ բեյերը կարծում են, թե իրենց իշխանության տակ գտնված ընդարձակ ամայի հողերը պիտի շարունակեն մնալ այդպես անվթար՝ մինչև որ կամ թուրք ժողովուրդը աճելով կծավալվի ու կտիրանա նրան և կամ դրսի թուրանական ցեղերն ու իիսլամները կներգաղթեն և կբռնեն այդ տարածությունները: Առաջին ենթադրության խախուտ հիմերը տեսանք. երկրորդ ենթադրությունը նույնպես միանգամայն անհիմն է, որովհետև դրսի իսլամնենր ու թուրանական ցեղերը ապրում են այնպիսի վայրերում, ուր թե շատ ավելի ազատ ու արգավանդ հողեր, տնտեսական շատ ավելի բարգավաճ վիճակ և ազգային ու քաղաքակնա շատ ավելի ազատ կարգեր կան, քան Տաճկաստանում: Ի՞նչը պիտ գրավի ու բերի այս ժողովրդներին Տաճկաստան: Չէ՞ որ և ոչ մեկ լուսավոր հեռանկար այս երկրում նրանց չի սպասում:

Չէ՞ որ նրանց բոլոր հիշության մեջ թարմ են Տաճկաստան գաղթած չերքեզների ու լեռնականների կրած զրկանքները, հալածանքները և այդ իսկ պատճառով՝ նրանց ցուցադրած բողոքի, ըմբոստությունների արյունոտ դրվագները:

Փաստ է, անողոք փաստ, որ հայկակնա վիլայեթենրը, Քրդստանի խոշոր մասը ամայի ու անմարդաբնակ է դարձել և որ քեմալական իշխնաությունը իր միջոցներով որևէ կերպ այդ բաց տարածությունները լցնել երբեք չպիտի կարողանա: