Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որևէ պետության ձեռքում. թե՞ նրանք ունեին իրենց ներքին վիշտը, հոգեկան պահանջները, որոնք չէին բավարարվում:

Նույն դարի կեսերին մի փոքրիկ և քանակով աննշան ժողովուրդ՝ Ջուլամերիկի կողմերի ասորիները՝ ըմբոստության են դիմում իրենց կրած հարստահարությունները մեղմելու նպատակով: Ըմբոստները սրածվում են ու ջարդվում: Այստեղ նույնպե՞ս օտարի դավադրության հետքերը որոնենք:

Սիրիացիները, լինեն մահմեդական դրուզներ թե քրիստոնյա լիբանանցիներ, կոտորվում էին շարունակ: Նրանց ցա՞վն ինչ էր: Նրա՞նք որ պետության գործիքներ էին արդյոք:

Խարբերդի նահանգի ղզլբաշ ժողովուրդը ինչու՛ ըմբոստ էր, բողոքող ու պայքարող: Ո՞ր օտարի հետ էր նա իր բախտը կապել:

Բուլղարական շարժումը պարզ հետևանք չէ՞ր թուրք պետական վարիչների ապիկարության և այդ չէ՞ր պատճառը արդյոք, որ ուշ մնացած Միթհատ փաշան ցանկանում էր բարենորոգումներով դրությունը փրկել:

Ո՞վ ստեղծեց ալբանական շարժումը: Չէ՞ որ առնաուտը խալիֆայության ամենահավատարիմ պաշտպանը և ամենալավ զինվորն էր: Երիտասարդ թուրքե՞րը նրան ըմբոստ դարձրին, թե՞ օտար պետությունները:

Եվ, վերջապես, վերցրեք արաբ ժողովուրդը, որ Թուրքիայի ամենամեծ ազգն էր թե՛ իր թվով, թե՛ անցյալով և թե՛ քաղաքակրթությամբ: Ի՞նպն էր պատճառը, որ Սանաան ու Եմենը գերեզմաններ դարձան թուրք զինվորների համար, ինչու՞ նրան ըմբոստացել էին կառավարության դեմ: Օտարներին