Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները հետևանքների հետ: Երբ 1908-ին երիտասարդ թուրքերը հեղափոխության դիմեցին, նրանք դրանով բոլորովին նպատակ չունեին Բալկանները դեպի Եվրոպական Թուրքիա հրավիրել: Երբ Սուլթանները կոտորում էին արաբներին և լիբանանցիներին, նրանք երբեք չէին մտածում այդպիսով եվրոպական պետությունների միջամտությունը հրավիրել Թուրքիայի գործերի մեջ: Այդպես նաև հայկական շարժումների ժամանակ: Այն բազմաթիվ միջամտություններրը, որ, իրոք, եղած են հայկական ջարդերի ամբողջական ընթացքում, հետևանքներն էին կոտորածների և պչ թե ջարդերն էին պատճառը միջամտության Այս հարցին կանդրադառնանք հետագայում, իսկ առայժմ փորձենք պարզել, թե թուրք գործիչները որքա՞ն արդարացի են պնդելով, որ հայկական շարժումները օտար պետությունների դավադրության արդյունք են:

Հայկական շարժումները ըմբռնելու համար նախապես երեք հարց պետք է պարզել: Նախ՝ պիտի ճշտել այդ արժումների ծրագրերն ու նպատակները: Երկրորդ՝ պիտի ծանոթանալ այն գործունեության հետ, որ հայ գործիչներն ունեցել են հայրենի միջավայրի մեջ, և, երրորդ՝ պիտի պարզել այն կետը թե՝ ովքե՞ր էին գործակցում հայ գործիչներին՝ վերջիններիս մղած պայքարի ընթացքում: Թյուրիմացություններից խուսափելու համար հենց սկզբից խոստովանենք, որ հայկական հեղափոխական շարժումների ղեկավարը, պատասխանատու և գործուն ուժն էր Հ. Յ. Դաշնակցությունը:

Ուրեմն երկու խոսք այդ կուսակցության մասին, որը, ինչպես հայտնի է, գլխավոր ցավն է թե՛ թուրքի և թե՛ ռուսի: