Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ազգերի համերաշխությունը, ապակենտրոն պետականաձևը, ինքնօրինության սկզբունքը, որ այնքան շատ է խրտչեցնում թուրք վարիչներին՝ պատճառն այն է, որ նրանք Թուրքիայի փրկությունը միշտ էլ տեսել ու տեսնում են հպատակ ժողովուրդների երկպառակության և երկրի շնշերակները խեղդող կենտրոնացման մեջ: Օրինակներն ավելորդ են միանգամայն, քանի որ ամենափայլուն ապացույցը հրապարակի վրա է, ամենքի աչքերի առջև:

Երբեմնի հզոր, հսկայածավալ ու բազմացեղ Թուրքիան՝ այսօր՝ հենված հինգ-վեց միլիոն թրքության վրա՝ ատված է բոլորից, մենակ ու չեզոքացված, շրջապատված թշնամիներով, որոնք պատեհ վայրկյանին պատրաստ են իրեն պատառ-պատառ անելու, Թուրքիան, փոխանակ շաղկապելու և միացնելու հպատակ ժողովուրդները, և նրանց թե՛ բարոյական, թե՛ տնտեսական և թե՛ ֆիզիկական ուժերը ի նպաստ Թուրքիայի օգտագործելու՝ ջլատում, թուլացնում և վանում էր իրենից հպատակ ազգերը, իսկ այս քաղաքականությունից օգտվողը, իհարկե, Ռուսաստանն էր լինում: Որովհետև Թուրքիայի թուլացումը համազոր է Ռուսաստանի ուժեղացման: Այս է պատճառը, որ Լոբանովները խրախուսում էին թուրքերի մոլեռանդությունը և թույլ չէին տալիս, որ քայքայվող Արևելքը կազդուրվի և ոտքի կանգնի:

Այս է պատճառը նաև, որ թե՛ երեկվա ցարերն ու թե՛ այսօրվա կարմիրները, որ նույն աշխարհակալ ձգտումները ունեն, իրենց իբրև թշնամիի են նկատում Դաշնակցությունը, որովհետև վերջինիս նպատակն է՝ Արևելքը կազդուրելով վերապահել արևելքցիներին և ո՛չ թե նվիրաբերել աշխարհակալ ռուսին. պատվարներ կառուցել Ռուսիայի առաջխա-