Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարածվում էին նաև Ռուսահայաստանի վրա, և այդ պահանջները ճիտ նույնն էին՝ թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը: Նույնն էին և տնտեսական պահանջները:

Եթե Երկրում Հ. Յ. Դաշնակցությունը կռվում էր բեկերի, խափիրության, անորակելի տուրքերի, վաշխառության դեմ, Անդրկովկասում նա հանդես էր գալիս իբրև ընկերավարական կուսակցություն և մենշևիկների, բոլշևիկների ու էսէռներների կողքին վարում դասակարգային պայքար: Եվ նա շատ մեծ մտահոգություններ էր պատճառում ռուս կառավարության, որովհետև ֆիզիկական և բարոյական ամենամեծ ուժ էր ներկայացնում Անդրկովկասում:

Սխալ է նաև այն, թե հայկական շարժումները կատարված են բացառապես ռուսահայերի և պարսկահայերի միջոցով: Հայկական շարժումը կրում էր ո՛չ թե տեղական, այլ համազգային բնույթ, ազգային գիտակցության զարթոնքը վարակել էր հայ ժողովրդի ո՛չ թե այս կամ այն հատվածը միայն, այլ նրա ամբողջությունը: Բայց, վերջապես, ի՜նչ մեղադրանքի նյութ կարող են ծառայել նման խոսքերը: Ինչու՞ լեռնական աբխազը կարող է Էնկյուրիի Ազգային Մեծ Ժողովի նախագահը լինել, ինչու՞ Թալեաթ, Ռաուֆ, Ջեմալ, Վեհիբ, Ահմեթ Ռիզա ու Մուսթաֆա Քեմալը, լինելով ծագումով բուլղարացի, աբխազ, քուրդ, հրեա, առնավուտ կամ լեհ, կարող են թուրք ժողովրդի ճակատագիր որոշել, իսկ զտարյուն հայն ու նույն հայրենիքի և ժողովրդի զավակը չի կարող իր ազգի, իր ամբողջական ցավերով տառապել: Միթե՞ նրա համար միայն, որ բռնավորները սահմաններ են գծել նրա կենդանի մարմնի վրայից:

Սակայն այդ քիչ է հայությունը բաժանելու համար:

Այժմ մի քանի խոսք էլ թուրքերի չորրորդ մե-