Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կիպրոսի, ո՛չ երկաթուղագծերի և ո՛չ էլ մենաշնորքների մասին, այլ նրա միակ պահանջն ու նպատակն էր ստրկությունից ազատվել և մի քիչ ազատ շունչ քաշել: Եվ երբ օտարը, ահագործելով հայության արդար դժգոհությունները, միջամտում էր Թուրքիայի գործերին և իր հաշիվները շտկում, միթե՞ հանցավորը հայն էր և ոչ թե ինքը՝ թուրք կառավարությունը:

Պիտի ընդունել՝ որ կառավարությունը: Որովհետև եթե պահանջվի ստրկության լծի տակ հեծող Ալիգլբոնցի խաֆիրից, որ նա համաձայնվի ստրուկ մնալ, չբողոքել, չապստամբել, որպեսզի դուրսը սպասող գազանները ներս չմտնեն բոլորին լափելու, այդ պահանջը ավելի մեծ իրավունքով կառավարությանը պետք է անել, որ նա իր տունը կարգի ու կանոնի բերի, հանգստություն և ազատություն տա իր հպատակների և ոչ թե նրանց ստրկության լուծը ծանրացնի, օտարներին իբր կաշառք ծախելու արևելյան նահանգների իրավունքները, Կիպրոսները և այլն... Այստեղ ոճիրը և դավաճանությունը կատարվում է և կատարվել է թուրք կառավարության կողմից: Եվ եթե թուրք կառավարությունը կարող էր անհեռատես ու ոճրագործ լինել, ինչու՞ պիտի զարմանալ ուրեմն որ հայերից էլ ոմանք, հուսահատ թուրքական վարչությունից, երբեմն ցանկացած լինեն Թուրքիայի կործանումը: Բայց այդ ցանկության աղբյուրը պետք է որոնել թուրքական մտայնության, նրա կարճատեսության, նրա հիվանդ և համառ եսամոլության մեջ:

Մի էական խնդիր ևս հավի պիտի առնեն թուրք ղեկավարներն ու մտավորականները:

Չէ՞ որ Ռուսիայի և եվրոպացիների միջամտությունների միակ պատճառը հայերը չէին, չէ՞ որ դեռ մինչև Հայկական հարցը թե՛ եվրոպացիները և թե՛ ռուս-