Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թուրքիան այն ժամանակ վերջնականապես կապահովվի Հյուսիսի իր դարավոր թշնամուց»:

Ինչպես նկատում եք, Իթթիհաթի և թուրք կառավարության պաշտոնական լիազորները մեզ առաջարկում էին ստեղծել Միացյալ, Անկախ և Ազատ Հայաստան, այսինքն մի բան, որ ոչ Դաշնակցության ծրագրի և ոչ էլ նրա այդ օրերի տրամադրությունների մեջ կար: Իհարկե, այս առաջարկները գայթակղեցուցիչ պիտի լինեին ոմանց համար, և քանի որ աղբյուրներ մատնանշեցի, ապա պիտի խոստովանեմ, որ այդ աղբյուրների մեջ հետաքրքրվողները պիտի տեսնեն, որ գայթակղվողներից մեկն էլ ես էի: Բայց այդ չէ էականը, իհարկե. էականն այն է, որ ընդհանրությունն ու Դաշնակցության ճնշպղ մեծամասնությունը հակառակ էին գայթակղվողներին: Նրանք գտնում էին, որ ստեղծված պայմաններում չափազանց եսական ու վտանգավոր է նման արկածախնդրությունների հետևից ընկնել, վտանգելով թե՛ հայությունը և թե՛ Արևելքը: Որովհետև իբր փոխարինություն այդ զիջումներին՝ թուրք լիազորները պահանջոմւ էին մեզնից. —

1. — Ընդունել սկզբունքով, որ պատերազմին մասնակցել անհրաժեշտ է և պատերազմի դեպքում լինել այն պետությունների հետ, որոնք դեմ են Ռուսաստանիին:

2. — Քանի որ Անդրկովկասում առանց հայ հեղակավրության և գործոն մասնակցության ապստամբություն չի կարող լինել, և որովհետև ռուսահայերի առաջնորդը Դաշնակցությունն է, ուստի նա Կովկասում անելիք ապստամբության նախաձեռնությունը իր վրա պետք է վերցնի:

3. — Հայերը պարտավորվում են՝ Ղարսում զին-