Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

չէին կարող լինել ռուս պետական մարդկանց աչքում, որովհետև նրանք գիտեին, որ հայ ժողովուրդը լսում, հավատում և կատարում է Դաշնակցության խոսքը: Այժմ, դեպքերից հետո, կարելի է այդ ճակատագրական սխալը ափսոսալ, քանի որ 200 հազար հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին, նաև ռուսական հսկա օժանդակությունները զորքով, պաշարով և ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու:

Այդ ուժի գիտակզությունը Դաշնակցությունը ուներ. բայց նա խուսափեց նրանից օգտվել, մնալով կաշկանդված Ընդհանուր Ժողովի որոշումների սահմանների մեջ: Դաշնակցությունը գիտեր, որ նրա զոհողություններից օգտվողը ուրիշը պիտի լիներ և որ ինքը գործիք պիտի դառնար Ռուսաստանի ձեռքին: Դաշնակցության հաշիվները ճիշտ էին միինչև 1917 թվականը, որովհետև այժմս պարզ է արդեն, որ ըստ 1916 թվի պայմանադրության, Ֆրանսիան և Ռուսիան բաժանել էիին իրենց մեջ Արևելյան Նահանգները՝ առանց մազաչափ իիսկ մտածելու հայերի մասին: Հետագա հեղափոխությունները և Ռուսիայի հիմնական քայքայումը՝ Հ. Յ. Դաշնակցությունը չէր նախատեսել ու թերևս այս միակ պատճառով կարելի լինի ափսոսալ, թե ինչու Դանակցությունը հանձն չառավ գործիք լինել Ռուսիայի ձեռքին, Թուրքիան ջախջախելու համար: Թուրք մտավորականները, հանդեպ այս կացության, կարող են մեզ միայն միիամիտներ և Արևելքի ազաության մոլեռանդ հավատացյալներ համարել, ինչպես և զուր տեղը թուրքի վրա հույս դնողներ, բայց բնավ երբեք դավաճաններ կամ գործիք ուրիշի ձեռքին՝ ընդդեմ Տաճկաստանի: