Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երբ այս իրականությունը պարզում ես, շատերը իսկույն հիշեցնում են, — hապա կամավորական շարժու՞մը: Այդ հանկերգը թուրքերը շարունակ հոլովել ու հոլովում են, ապացուցելու համար թե ինչու՞ նրանք բնաջնջեցին հայ ժողովուրդը և դատարկեցին Տաճկահայաստանը հայությունից: Քանի որ այդ խնդիրը շատերին մտատանջություն է պատճառում, արժե այդ հարցի վրա ևս մի քիչ կան առնել: Ցավը, կիրքը մեկ կողմ թողած, պիտի խնդրեինք հարցին մոտենալ միանգամայն առարկայորեն, մանավանդ որ այժմ բանը բանից անցած լինելով, ոչ ցավելու և ոչ էլ կրքոտելու կարիք կա: Հիշեցի արդեն, որ Ընդհանուր Ժողովը հրահանգում էր հայության երկու հատվածներին՝ ուղղամտորեն կատարել իրենց քաղաքացիական պարտականությունները թե Թուրքիայի և թե Ռուսաստանի հանդեպ: Քանի որ այդ տրամադրությունն ուներ Դաշնակցության Գերագույն Մարմինը, ապա և կամավորական շարժումը պետք է նկատել իբրև մեկ շեղում այդ սկզբունքից: Բայց այդ շեղումը ըստ արժանվույն որակելու համար, պետք է հասկանալ նրա պատճառները, դրդիչ հանգամանքներն ու չափը, պետք է ճշտել նաև այն, թե այդ շարժումը արդյոք մասնաից՞ բնույթ ուներ, թե, ընդհակառակը, ընդհանուր:

Սակայն նախքան ամավորական շարժման գնահատական տալը և համապետական եզրակացություններ հանելը, պետք չէ աչքաթող անել կամավորական շարժումների երեք տարբեր ժամանակաշրջանների տարբեր հնարավորություններ:

Ա. — Կամավորական շարժումների սկզբնավորությունը և նրանց տևողությունը մինչև թուրքահայ ժողովրդի կոտորածներն ու տարադրությունները: