Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ռուս կառավարությունը պիտի լիներ, որովհետև նա այդպիսով երկպառակություն էր սերմնաում բոլոր ժողովուրդների մեջ Տաճկաստանիի դեմ, թուլացնելով, այսպիսով, թուրքական բանակների ֆիզիկական և բարոյական ուժը:

Վերադառնանք բուն խնդրին:

Ինչպես ասացի, հայ կամավորական շարժումը իր սկզբնական շրջանում թերևս անխուսափելի սակայն մի չծրագրված և պատահական դեպք էր, որ քաղաքակիրթ երկրներում և իմաստուն առաջնորդների համար պիտի նկատվեր իբրև մի չնչին և արժեքազուրկ երևույթ: Սակայն Արևելքը դժբախտություն ունի հաճախ փոքրացնելու մեծ արժեքներ և, ընդհակառակը, փոքրիկ արժեքները ծաղկեցնելու և նրանց մեծություն տալու: Այսպես էլ եղավ հայ կամավորական շարժման հետ:

Թեև թուրք ղեկավար դեմքերին, Ֆեվզի փաշայից սկսած, հայտնի էր, որ զորակոչի ենթարկված հայերից մոտ 200.000 հոգի ուղարկված են գերմանական ճակատները, թեև նրանք շատ լավ գիտեին, որ 300.000-400.000 սվինների հասնող ռուսական Անդրկովկասյան բանակի կողքին կան ընդամենը 2000-3000 հայ կամավորներ, բայց և այնպես, մինչև այսօր էլ, նրանք ամբողջ հայ ժողովուրդը պատասխանատու են համարում այդ շարժումների համար և հայկական կոտորածները նկատում իբրև պարզ հետևանք այդ պատահական ու մասնակի ձեռնարկի:

Խնդրի ամենից ցավոտ կողմն այն է, որ թուրք ղեկավար դեմքերից և ոչ մեկը այդ շարժումների իսկական արժեքը ճշտորոշելու համար երբե՛ք հարց չտվեց իրեն՝ թե ի՞նչ էր մտածում Հ. Յ. Դաշնակցությունը: չէ՞ որ անաչառ վերլուծողների համար ա-