Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զորքի թիկունքում խռովությունները յուրացնել և այլն. այդ շրջանի թուրք զինվորական կամ քաղաքական իշխանությունները կար՞ղ են մատնանշել գեթ մի դեպք՝ բացի օտարահպատակ Սուրենի փախուստը Բայազետից: Այդ ժամանակի զինվորական ընդհանուր հրամանատար Ֆեվզի փաշան և կուսակալը պիտի վկայեն, որ Էրզրումի վիլայեթի զորակոչին ամբողջ հայերը ընդառաջ գնացին ամենայն պատրաստակամությամբ, որ դասալքության դեպքերը հայերի մեջ անհամեմատ տակավ էին, քան թուրքերի ու մանավանդ քրդերի մեջ, որ բոլոր տեսակի պետական և արտակարգ զինվորական տուրքերը տալիս էին առանց դժվարության ու տրտունջի, տանում էին ամեն տեսակ զրկանքներ ու հարստահարություններ և անցյալ իրադարձությունների դառն փորձից խրատված՝ հրաժարվում՝ որևէ թեկուզ աբգարացի ընդվզումից և դիմադրությունից: Ամենահրեշային ստեր հորինելու կարողությունն ունեցող թուրքն անգամ կարող չէ մատնանշել այս ուղղությամբ մի դեպք, ցույց տալ գեթ մի գյուղ, որ թուրքական զորքի թիկունքում փորձած լիներ խռովություն կամ դժվարություններ հարուցել: Էրզրումի վիլայեթի հայ ժողովրդի համար նորություն չէր ռուս-թուրքական պատերազմը. վերջին դարի ընթացքում չորրորդ անգամն էր, որ նա ականատես էր լինում այդպիսի բախումների. և լծված իր երկրագործական կուլտուրական աշխատանքներին, իր քաղաքացիական բազմազան պարտականությունները կատարելու խոր գիտակցությամբ պատրաստակամ՝ անկեղծորեն համախմբվել էր թուրք կառավարության և կանոնավոր զորքերի շուրջ՝ որպեսզի այդու գեթ կանխել կարողանար նոր Շեյխ Ջալալեդդինների ու բաշիբոզուկներ, կազակների փորձու-