Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քում էր կենտրոնացրել Թ-ի աղի հանքերի զգալի մասը:

Թ-ի հայերը զբաղվել են նաև արհեստներով, քաղաքներում ունեցել են ոչ մեծ տնայնագործական արհեստանոցներ (ատաղձագործական, դարբնոց, կարի, կոշիկի, կառքերի ևն), հացի փռեր, պանդոկներ, ճաշարաններ և նմանատիպ այլ հաստատություններ:

Հայ համայնքն ապրել է աշխույժ հասարակական կյանքով: Գործել են բարեգործական, կրթամշակութային, կանանց միություններ, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ: Կազմավորվել են կամավորական ջոկատներ, որոնք մասնակցել են հայկական կամավորական շարժմանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Համայնքն օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին:

1897-ի մարդահամարի տվյալներով՝ Թ-ում հայերի թիվը 4169 էր, որն արդյունաբերության զարգացման համեմատ աճելով՝ XX դ. 20-ական թթ. կազմել է 12 հզ.: Նրանցից միայն 7 հզ-ը բնակվել է Աշխաբադում, ավելի քան 2 հզ-ը՝ Մերվում, մնացածը՝ Կրասնովոդսկում, Չարջոուում, Բայրամ-Ալիում ևն:

Թ-ի, ինչպես և ամբողջ Միջին Ասիայի հայկական գաղութների վիճակը կտրուկ փոխվել է երկրամասում խորհրդային իշխանություն հաստատվելուց (1920) հետո: Մասնավոր սեփականության բռնագրավումը, սոցիալական ծագման հետ կապված հալածանքները ստիպել են հայ բուրժուազիայի և մտավորականության շատ ներկայացուցիչների փախչել Իրան, Անդրկովկաս և այլ երկրներ: Այղպիսով, փաստորեն վերացվել է հայ բնակչության առավել ազդեցիկ խավը: 1920-ական թթ. 1-ին կեսին, նոր տնտեսական քաղաքականության տարիներին, նկատվել է մասնավոր տնտեսական նախաձեռնության որոշ աշխուժացում: Հայերը վերստին ձեռք են բերել մեծ ձեռնարկություններ և տնայնագործական արհեստանոցներ, խանութներ ու կրպակներ, շատերն էլ անդամագրվել են տարբեր կոոպերատիվների և արտադրական միավորումների: Ունենալով համեմատաբար բարձր կրթական և մասնագիտական մակարդակ՝ Թ-ի հայերը մասնակցել են տնտեսության պետական սեկտորի ստեղծմանը, արտադրական և կառավարման կառույցների, լուսավորության, առողջապահության և մշակույթի հաստատությունների կազմավորմանը և գործունեությանը: Խորհրդային իշխանության հետագա տարիներին Թ-ում փակվել են հայկական եկեղեցիները և դպրոցները, արգելվել է ազգային կազմակերպությունների գործունեությունը, ինչի հետևանքով 1930-ական թթ. վերջին հայ համայնքի ազգային կյանքը փաստորեն ընդհատվել է: Ուժեղացել են հայ բնակչության ուծացման միտումները: 1950-ական թթ. վերջին Թ-ում մշտապես բնակվող հայերի ավելի քան մեկ երրորդը մայրենի լեզուն համարել է ռուսերենը:

1980-ական թթ. վերջին - 1990-ական թթ. սկզբին՝ Խորհրդային Միության փլուզման ընթացքում, կենտրոնական մամուլի և հեռուստատեսության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի աչառու լուսաբանումը, Ադրբեջանից հայերի զանգվածային բռնագաղթեցումը նպաստել են տեղի ազգայնական տարրերի աշխուժացմանը: 1989-ի գարնանը նրանց կազմակերպած հանրահավաքներում հնչել են հակահայկական կարգախոսներ, տեղի են ունեցել հայերի վրա հարձակվելու դեպքեր: Բազմաթիվ հայ ընտանիքներ սկսել են հեռանալ Թ-ից՝ հաստատվելով Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Թ-ի կառավարությունը հանդես է եկել ի պաշտպանություն տեղացի հայերի:

Ըստ 1995-ի մարդահամարի տվյալների՝ Թ-ում հայերի թիվը կազմել է 33,6 հզ. (ընղհանուր բնակչության 0,8 %-ը), որոնցից 24,6 հզ. (73,2 %-ը) իրենց մայրենի լեզուն համարել են հայերենը: Հետագա տարիներին հայերի արտահոսքը երկրից շարունակվել է: Ներկայումս (2003) հայերի թիվը Թ-ում 20-22 հզ է: Մեծ մասը կենտրոնացած է Աշխաբադում, մնացած մասը՝ Մառի, Թուրքմենբաշի, Չարջոու և այլ քաղաքներում: Հայ բնակչությունը նշանակալի ղեր է խաղում Թ-ի տնտեսական և մշակութային կյանքում: Վերջին տարիներին նկատվում է տեղի հայերի ազգամշակութային գործունեության աշխուժացում: Բացվել են կիրակնօրյա դռդացներ Աշխաբադում և Թուրքմենբաշխոմ: Հարց է դրվել համայնքին վերադարձնելու դեռևս կանգուն հայկական եկեղեցիները:

Թուրքմենահայ համայնքն իր նպաստն է բերել 1988-ի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին: 1989-ից Աշխաբադում գործել է երկրաշարժից տուժած հայ երեխաների օգնության ընկերակցություն:


ԵԿԵՂԵՑԻ

Թ-ում հայկական առաջին եկեղեցին հիմնադրվել է 1884-ին, Աշխաբադում (օծվել է 1887-ին): Հետագա տարիներին հայկական եկեղեցիներ են կառուցվել Մերվում (1890-ին), Ղզըլ Արվադում, Կրասնովոդսկում, Թեջենում: 1910-ին հայկական եկեղեցիներ են գործել Թ-ի հինգ քաղաքներում:

Թ-ի հայ հոգևոր դասը եռանդուն մասնակցություն է ունեցել համայնքի հասարակական կյանքին. 1903-ին բողոք է հայտնել Հայ եկեղեցու ունեց-