կերպած զանգվածային բռնագաղթը XVII դ. սկզբին: 1604-05-ին Արևելյան Հայաստանից և Արևմտյան Հայաստանի բազմաթիվ շրջաններից (Կարին, Բասեն, Խնուս, Մանազկերտ, Արճեշ, Վան ևն) տեղահանվել և Ի. է տեղափոխվել ավելի քան 300 հզ. հայ: Եթե հողագործ բնակչության տեղահանումը գերազանցապես ռազմավարական նպատակ է հետապնդել, ապա առևտրաարհեստավորական խավի և առաջին հերթին Ջուղայի մեծահարուստ վաճառականների բռնագաղթը թելադրված էր նաև տնտեսական գործոնով: Շահ Աբբաս I-ը ձգտել է նրանց օգնությամբ աշխուժացնել Ի-ի առևտրատնտեսական կյանքը, զարգացնել արհեստները և, որ ամենակարևորն է, ջուղայեցիների կապերն ու հնարավորություններն օգտագործել Արևելք-Արևմուտք առևտրական շրջանառության մեջ Ի-ի դերը բարձրացնելու համար:
Տեղահանված բնակչության զգալի մասը ոչնչացել է ճանապարհներին՝ սովից ու ցրտից, ինչպես նաև՝ Արաքսն անցնելիս: Ի. է հասել շուրջ 150-200 հզ. մարդ, որոնք հաստատվել են մայրաքաղաք Սպահանում (որտեղ ջուղայեցիները հիմնել են Նոր Ջուղա ավանը) և շրջակա գավառներում՝ Լնջան, Ալինջան, Գյանդուման (Ջղախոռ), Փերիա, Բուրվարի, Չհարմահալ, Համադան ևն:
Քաղաքաբնակ գաղթականները տեղավորվել են նաև Քաշանում, Գիլանում, Ղազվինում, Ռեշտում, Էզելիում, Շիրազում և այլ քաղաքներում: Զգալի թվով գաղթականներ բնակեցվել են Մազանդարանում, սակայն նրանց մեծ մասը զոհ է դարձել տեղի անբարենպաստ կլիմայական պայմաններին:
Մինչև XVII դ. սկիզբն Ի-ի հայաբնակ վայրերը մասնատված ու ցրված էին և միասնական գաղթավայր չեն ներկայացրել: Իրանահայ համայնքն ինքնավար մարմիններով ուրույն ազգային հոգևոր կյանքով ձևավորվել է միայն Սեֆյան տիրապետության (1502-1722) շրջանում՝ կարևոր դեր կատարելով երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում: Շահ Աբբաս I-ին հաջորդած շահ Սեֆին (1629-42) և շահ Աբբաս II-ը (1642-66) հայերի նկատմամբ վարել են համեմատաբար բարյացակամ քաղաքականություն, սակայն հաջորդների՝ Սուլեյմանի (1666-94) և Սուլթան Հուսեյնի (1694-1722) օրոք իրադրությունը կտրուկ փոխվել է: Իրանահայերի նկատմամբ կիրառվել է սոցիալական, ազգային ու կրոնական ճնշման քաղաքականություն: Այդ քաղաքականության, ինչպես նաև տնտեսական անկման, անձի և գույքի անապահովության պատճառով XVII դ. 70-80-ական թթ-ից սկսվել է նորջուղայեցիների զանգվածային արտագաղթ դեպի եվրոպական և ասիական առևտրի խոշոր կենտրոններ: Նրանք հաստատվել են Թուրքիայում (Կ. Պոլիս, Զմյուռնիա), Իտալիայում (Վենետիկ, Լիվոռնո), Ֆրանսիայում (Մարսել), Նիդեռլանդներում (Ամստերդամ), Լեհաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Բիրմայում (այժմ՝ Մյանմա), Ինդոնեզիայում և այլուր՝ հիմնելով նոր հայկական գաղութներ կամ ստվարացնելով եղածները:
Իրադրությունն ավելի է վատթարացել երբ 1722-ին աֆղանները գրավել և կողոպաել են Սպահանն ու Նոր Ջուղան: Պարսկահայ համայնքը խիստ տուժել է նաև Ի-ի հյուսիսարևմայան տարածքների 1724-35-ի օսմանյան ռազմակալման ժամանակ: Դրան հաջորդած միջավատատիրական արյունահեղ պատերազմները և տնտեսական լիակատար անկումը զգալիորեն ուժեղացրել են արտագաղթն Ի-ից և հատկապես՝ Նոր Ջուղայից: Վերջինիս բնակիչները գաղթել են գերազանցապես Հնդկաստան և Ճավա (Ինդոնեզիա), իսկ երբեմնի ծաղկուն քաղաքը կորցրել է իր նախկին նշանակությունը և հայտնվել անմխիթար վիճակում (բնակչության թիվը պակասել է՝ հասնելով 3-4 հզ-ի): Արտագաղթը զգալի է եղել նաև մյուս շրջաններից, ինչի հետևանքով XVIII դ. ընթացքում իրանահայության թիվը կտրուկ նվազել է:
XVIII դ. հայերի կողմից լքված բնակավայրերի թիվը հասել է տասնյակների: Այսպես, XVIII դ. վերջին լիովին հայաթափվելեն Սպահանին սահմանակից Լնջան և Ալինջան գավառակները, որտեղ XVIII դ. սկզբին կար 17 գյուղ (Բոնղարդ, Խունսարեք, Մշաղբյուր, Ջուղուն, Փելարդ, Քիլիսան, Քյալե ևն): Նույն ճակատագրին են արժանացել նաև Գյարմաբադ, Գոլփայեգան, Խանմիրզա, Խոնսար, Ջունաք են գավառակները: Չհարմահալի 7 տասնյակի հասնող հայաբնակ գյուղերից 1856-ին պահպանվել էին միայն 5-ը: Խիստ նվազել է նաև Բուրվարիի, Փերիայի, Քյարվանդի գավառակների հայ բնակչությունը: Միայն Բուրվարիի գավառակում XVII դ. 2-րդ կեսի 29 գյուղերից 1856-ին մնացել էր 9-ը:
Այս գործընթացը շարունակվել է նաև XIX դ. սկզբին: 1828-ին Ռուսաստանի և Ի-ի միջև կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանը միացել է Ռուսաստանին, իսկ Ի-ի տիրապետության տակ մնացած հայերն իրավունք են ստացել ներգաղթել Ռուսական կայսրություն: Կարճ ժամանա-