Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կում շուրջ 45 հզ. հայ՝ հիմնականում Ի-ի հյոաիսարևմայան շրջաններից, տեղափոխվել է Երևանի և Նախիջևանի խանություններ, ինչի հետևանքով Ատրպատականի թեմի բնակչությունը խիստ նվազել է: Արտագաղթը շարունակվել է մինչև XIX դ. կեսը, երբ իրանական իշխանությունները կրկին սկսել են հովանավորել հայերին: XIX դ. կեսին իրանահայության թիվը 30-35 հզ. էր: Մինչև XX դ. սկիզբը նրանց թիվը հասել է 70-80 հզ-ի (75-80 %-ը գյուղական բնակչություն էր, 20-25%-ը՝ քաղաքաբնակ): Հիմնականում բնակվել են Թավրիզում, Սպահանում, Թեհրանում, Համադամում, Ղազվինում, Ռեշտում և առևտրաարդյունաբերական այլ կարևոր կենտրոններում: Գյուղական բնակչությունը գերազանցապես կենտրոնացած էր Սալմաստում, Ուրմիայում, Ղարադաղում, Փերիայում, Բուրվարիում, Չհարմահալում, Արաքում (Քյազազ, Գյափլա կամ Ջափլաղ ևն), Ղարադանում և այլուր:

Մոնղոլական տիրապետության շրջանից սկսած՝ հայ վաճառականները նշանակալի դեր են խաղացել Ի-ի տարածքով իրականացվող տարանցիկ առևտրում: Նրանց ոսկեդարն սկսվել է XVII դ. սկզբին, երբ անգլիական Արևելա-հնդկական առևտրական հզոր ընկերության հետ համառ մրցակցության պայմաններում նորջուղայեցի հայ վաճառականներին հաջողվել է շահից ստանալ իրանական հում մետաքսի արտահանման մենաշնորհ: Կարճ ժամանակում գործարար կապեր հաստատելով Արևելքի և Արևմուտքի հետ՝ նրանք տնօրինել են նաև Ի-ի տարածքով կատարվող տարանցիկ առևտուրը: Միջազգային առևտրում ազդեցիկ ուժ են եղել Սաֆրազյան, Լազարյան, Շահրիմանյան, Վելիջանյան, Խաչղարյան և այլ մեծահարոաա առևտրական տներ: XVII դ. կեսին նորջուղայեցի վաճառականները եվրոպական առևտրական կապիտալի ներթափանցմանը դիմագրավելու նպատակով միավորվել են ընկերությունների մեջ, որոնցից առանձնապես նշանավոր էր Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերությունը:

Նորջուղայեցի հայ կաճառականների գործունեությունը շոշափել է նաև քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների ոլորտը: Նրանցից շատերը հանդես են եկել որպես իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ եվրոպական երկրներում, ծանրակշիռ ավանդ ներդրել հայ և պարսիկ ժողովուրդներին եվրոպական մշակույթի հետ ծանոթացնելու գործում:

Զգալի թիվ են կազմել նաև մանր ու միջին առևտրականները, որոնք զբաղվել են գերազանցապես ներքին մանրածախ առևտրով: XIX դ. կեսից Ի-ում նկատվող տնտեսական աշխուժացմանը զուգընթաց իրանահայ վաճառականները վերահսկել են Ի-ից բամբակի, չոր մրգի, բրդի, ձկնեղենի ևն արտահանումը: Գործարար կապեր հաստատելով Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի առևտրաարդյունաբերական շրջանների հետ՝ նրանք Ի. են ներմուծել արդյունաբերական բազմապիսի ապրանքներ՝ հաջողությամբ մրցելով իրանական և արևմաաեվրոպական վաճառականների հետ: Ազդեցիկ են եղել Թումանյանների, Նազարբեկյանցների, Արզումանյանցների, Շահգելդյանցների առևտրական տները, որոնք աչքի են ընկել նաև վարկադրամային հարաբերությունների և արդյունաբերական շինարարության բնագավառում:

XX դ. կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց Ի-ում ձևավորվել է հայ ձեռնարկատերերի մի խավ, որը նշանակալի ներդրումներ է կատարել սննդի և տեքստիլ արդյունաբերության ճյուղերում, ինչպես նաև տնօրինել սպասարկման ոլորտի բազմաթիվ ձեռնարկություններ (պարենային ու հրուշակեղենի խանութներ, ճաշարաններ, սրճարաններ ևն):

Իրանահայության շրջանում ավանդաբար զարգացած է եղել նաև արհեստագործությունը: Հայ արհեստավորների արտադրանքը լայն պահանջարկ է վայելել Ի-ում և նրա սահմաններից դուրս: Առանձնապես մեծ հռչակ են վայելել հայ ոսկերիչները (նրանց ձեռքում է եղել նաև պարսից արքունական ոսկերչությունը), մուշտակագործները, մետաքսագործները, գորգագործները: Արքունական հռչակավոր ոսկեգործ վարպետներից էին Թադևոս Առաքելյանը (Թուրապ խան), Ստեփան Եդիգարյանը, Առաքելը, Թովմաս խանը, Մելիք Թովմասյանը, Ծերունը (Հովհաննես Մասեհյանի հայրը) և ուրիշներ:

Հայ մետաքսագործ և շերամապահ վարպետներն այնքան մեծ համարում են ունեցել, որ ռուսական արքունիքի խնդրանքով հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրին 20 հայ ընտանիք է տարել Ռուսաստան՝ այդ ճյուղերը զարգացնելու նպատակով:

Իրանահայության շրջանում լայնորեն տարածված էին նաև դերձակությունը, հյուսնությունը, դարբնությունը, կոշկակարությունը, ջուլհակությունը, ներկարարությունը, մեծ թիվ են կազմել որմնադիրները, քարհատները:

XX դ. Ի-ում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական տեղաշարժերի հետևանքով համայնքի ամենաբազմամարդ խավը՝ հողագործ գյուղացիությունը, խիստ նվազել է: Հետզհետե ավելացել է քաղաքաբնակ հայերի թիվը: Ֆաբրիկագործարանային արդյունաբերության զարգացման հետևանքով աստիճանաբար ձևավորվել է իրանահայ բանվորությունը: Հատկապես մեծ թվով հայ բանվորներ են աշխատել նավթարդյունաբերության մեջ: Զգալի թիվ են կազմել պետական պաշտոնյաները և տեղական ու արտասահմանյան ընկերություններում ծառայողները:

1950-ական թթ-ից նկատելիորեն աճել է հայ մտավորականության