կշիռ մեծամասնությունը տեղափոխվել է Թեհրան:
Ղարադաղը (պատմական Արտավանյան կամ Մարաց ամուր աշխարհ) Ատրպատականի թեմի առավել հայաշատ գավառներից էր: Միջնադարում գրեթե զուտ հայաբնակ Ղարադաղը (XVII դ. միայն Տաթևի վանքին հարկատու գյուղերի թիվն անցել է 4 տասնյակից) խիստ տուժել է XVIII դ. միջավատատիրական ընդհարումներից: Ազգային և կրոնական հալածանքների հետևանքով հայ բնակչությունը խիստ նվազել է: Ղարադաղից զգալի թվով հայեր 1828-ին, անցնելով Արաքսը, հաստատվել են Զանգեզուրում և Ղարաբաղում: XX դ. սկզբին հայեր են ապրել Ղարադաղի Դըզմար, Հասանով, Մեշափարա, Մնջվան և Քեյվան գավառակների ավելի քան 3 տասնյակ գյուղերում (շուրջ 7 հզ. մարդ):
Ղարադաղի հայության համար աղետալի է եղել 1918-ի նոյեմբերին թուրքական բանակի ներխուժումը: Տեղի խաների հետ միասին թուրքերը կոտորածներ Են կազմակերպել Աղաղան և Ղուլիղի գյուղերում: Նույն ճակատագրին են արժանացել նաև Ամրադուլ, Նորաշեն, Վինան, Քյալալա գյուղերը: Դրա հետևանքով մեծ չափերի է հասել հայերի արտահոսքը՝ շարունակվելով նաև 1921-1922-ին: Ամբողջովին հայաթափվհլ Են Ասրան, Գյարմնավ, Զիաքյու, Մզկիթ, Քյալալա (Քըլալա), Օդա բնակավայրերը: 1930-ին Ղարադաղում ապրել է 2792 հայ (510 ընտանիք)՝ տեղաբաշխված Աղաղան, Ամրադուլ, Աշրաֆ, Բերդ (Բերդիետք), Դուգեյդարա (Գյոքդարա), Լյումա, Խանագահ, Ղասումաշեն, Ղշլաղ, Ղուլիղի, Նեփեշւո, Նորաշեն (Ներքին Հույժ), Նորաշեն (Նորաշինիկ), Ողան, Սարդու, Սևահող, Սղըն, Սյուրուն, Վարդանաշեն, Վինան, Ուրկյուղն, Քարագլուխ գյուղերում: 1946-ին հայ բնակչության հիմնական մասը ներգաղթել է Հայաստան: 1950-ին այստեղ մնացել էր 1200, իսկ 1970-ին՝ շուրջ 800 հայ, որոնք հետագա տարիներին տեղափոխվել են հիմնականում Թավրիզ: XX դ. սկզբին փոքրաթիվ հայեր են բնակվել նաև Մակու և Խոյ գյուղաքաղաքներում, նաև՝ շրջակա հատուկենտ գյուղերում: 1914-18-ին տեղի հայերը թուրքական ներխուժման հետևանքով հեռացել են:
Ղարաղան (պատմական Խվարական) գավառակում հայերը հաստատվել են 1740-50-ական թթ-ից (եկել են Բուրվարիից, Փերիայից, Համադանից ևն): 1856-ին ունեցել է 4 հայաբնակ գյուղ: Հետագա տասնամյակներին Ղարաղանի հայ բնակչության թիվը նկատելիորեն աճել է, և 1927-ին նրանք բնակվում էին գավառակի 10-12 գյուղերում: 1940-ին Ղարաղանում ապրում էին 2057 հայ, որոնք կենտրոնացած էին Ենգիղալա, Ներքին և Վերին Չանախչի, Լառ, Չարհադ, Աղբուլաղ, Յարաբաղ, Սարիգյուղ, Քարավազ, Չամբար, Քուշքավար ևն բնակավայրերում: 1946-ին (նաև՝ 1960-ական թթ.) զգալի թվով ղարաղանցի հայեր ներգաղթել են Հայաստան, իսկ մի մասը տեղափոխվել Թեհրան կամ Ի-ի այլ քաղաքներ: Արտագաղթը մեծ չափեր է ընդունել 1962-ի Ղազվինի ավերիչ երկրաշարժից հետո: Վերջին հայ ընտանիքները (Լառ գյուղում) Ղարաղանից հեռացել են 1980-ական թթ. սկզբին: Ներքին Չանախչի գյուղում պահպանված Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին ներկայումս էլ ուխտատեղի է նախկին ղարաղանցիների համար:
Մարաղան Ատրպատականի հնագույն հայկական գաղթօջախներից է: Մինչև 1826-28-ի ռուս-պարսկական պատերազմն այստեղ ապրել են մեծաթիվ հայեր: Նրանց թիվը զգալի էր նաև շրջակա գյուղաքաղաքներում և գյուղերում [Աջաբշիր, Բոնաբ, Դեհխառկան կամ Դուխարղան (այժմ՝ Ազերշեհր), Զվարա, Խոջամիր, Ղալաջուղ, Մալեքան (Մալեքքենդ), Շիշվան, Փեհրավա, Սըրըջ ևն]: Պարսկահայերի 1828-ի գաղթի ժամանակ Մարաղայից և շրջակա բնակավայ-