Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լեր), 1910-ին՝ ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, 1913-ին՝ «Դուրյան» թատերախումբը, Ֆրեզնոյի հայկական երգչախումբը: 1902-ին լույս է տեսել հայերեն առաջին պարբերականը՝ «Քաղաքացի» շաբաթաթերթը: Ցայսօր լույս է տեսել 33 անուն պարբերական:

Ներկայումս (2003) Ֆրեզնոյում և նրա շրջակայքում (Եդեմ, Ռիդլի, Ֆաուլեր, Սելմա, Թուլարի ևն) բնակվում է շուրջ 60 հզ. հայ: Գործում են Ս. Պողոս, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին, Ս. Սահակ-Մեսրոպ հայ առաքելական, ինչպես նաև ավետարանական եկեղեցիներ, Համագաղութային ամենօրյա վարժարանը (1978-ից), ՀԲԸՄ-ի տիկնանց, երիտասարդական և թատերական հանձնախմբերը, հայրենակցական միությունները, ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, Ամերիկայի հայ իրավանց խորհրդի, Ամերիկահայ քաղաքացիների լիգայի, Հայ դատի հանձնախմբի մասնաճյուղերը: Քաղաքում առկա հայկական տարբեր կազմակերպությունների գործունեությունը համադրելու նպատակով ստեղծվել է Համագաղութային խորհուրդ: Գործում են հայկական ռադիոժամեր:

1963-ից Ֆրեզնոյի համալսարանում կազմակերպվել են հայագիտական դասընթացներ: Գասախոսել են Լ. Նալբանդյանը, Ռ. Հովհաննիսյանը և ուրիշներ, իսկ 1988-ից իրականացվում է հայագիտական ուսումնասիրությունների ծրագիր, Հայ ոաանողների միության հետ համատեղ հրատարակվում է “Hye Sharzhoom” թերթը: Լույս է տեսնում «Վարազ» (1953-ից, հայերեն, անգլերեն) հանդեսը:

Ֆրեզնոյում է ծնվել և ստեղծագործել գրող Վիլիամ Սարոյանը. նրա անունով է կոչվել Ֆրեզնոյի քաղաքային թատրոնը: Քաղաքի հրապարակներից մեկում կանգնեցված է Սասունցի Դավթի արձանը (քանդ.՝ Վարագ Սամվելյան): Ֆրեզնոյում կան երկու հայկական գերեզմանատներ («Արարատ», «Մասիս»):


ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանյայց առաքելական եկեղեցին առանցքային դեր է կատարում ամերիկահայ գաղութի հոգևոր և հասարակական կյանքում, բազմակողմանի աշխատանք ծավալում ամերիկահայության ազգային ոգին ու նկարագիրը պահպանելու, հայրենիքի հետ կապերն ամրապնդելու ուղղությամբ:

XIX դ. 80-ական թթ-ից սկսած՝ ԱՄՆ-ում հաստատված հայերի թվի ստվարացմանը զուգընթաց ի հայտ է եկել ընտանեկան ծիսակարգի (ամուսնություն, մկրտություն, հուղարկավորություն ևն) պահպանման անհրաժեշտություն: Նախքան սեփական եկեղեցի ունենալը հայերից շատերն իրենց հոգևոր մխիթարությունը գտնում էին ամերիկյան եկեղեցիներ (հատկապես ավետարանական ժողովարաններ) հաճախելով, որտեղ քարոզում էին ինչպես օտար, այնպես էլ հայազգի հոգևորականներ: Ամերիկահայ առաջին աղոթատեղին՝ ավետարանական Մարտիրոսաց հայ ժողովական եկեղեցին, հիմնվել է 1881-ին, Ուստրում՝ Խարբերդի աստվածաշնչային դպրոցի շրջանավարտ Հովհաննես Յազիջյանի նախաձեռնությամբ: Հոգևոր հովիվ ու ազգային եկեղեցի ունենալու նպատակով Կաճառ հայկականի ատենապետ Մկրտիչ Փորթուգալյանը 1889-ին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարքությանը՝ «գործունեայ եւ հայրենասէր եկեղեցական մը» ունենալու ակնկալիքով: Պատրիարքության որոշմամբ ամերիկահայ հովվի պաշտոնը ստանձնել է Հովսեփ վրդ. Սարաջյանը, որի նախաձեռնությամբ կառուցվել և 1891-ին օծվել է Ոատրի Ս. Փրկիչ հայ առաքելական առաջին եկեղեցին ԱՄՆ-ում: Այդ ընթացքում եկեղեցիներ են հիմնվել Հեյվըրհիլում, Քեմբրիջում, Փրովիդենսում, Հարթֆորդում:

1898-ին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու հայրապետական կոնդակով հիմնվել է Ամերիկայի հայ եկեղեցու թեմը (օրինական ձևակերպում է ստացել 1902-ին), ա-