քունի կարևոր պաշտոններ: Թումանյան իշխանական տան ներկայացուցիչները ժառանգաբար մղիվանբեգեր (արքունի դպրապետներ) էին, Բեհբությանները՝ մելիք-մամասախլիսին (քաղաքագլուխներ): Վրացական արքունիքում ծառայել են բազմաթիվ հայ բժիշկներ, ուսուցիչներ, քարտուղարներ, գուսաններ, նկարիչներ: Ֆրանսիացի հյուպատոսի վկայությամբ՝ XIX դ. Թբիլիսիի բնակչության թիվն ավելացել է հայերի ներհոսքից: 1840-ին Թբիլիսիում ապրում էր 19040, իսկ 1856-ին՝ 29304 հայ: 1844-ին այստեղ գործել են 21 հայկական եկեղեցիներ՝ 65 քահանաներով: XIX դ. վերջին - XX դ. սկզբին հայերին էին պատկանում քաղաքի առևտրային և արդյունաբերական ձեռնարկությունների 62%-ը: Արտաքին առևտրային գործարքների մեջ իր որոշիչ տեղն ուներ Առևտրական դասի հայկական ընկերությունը: 1841-ին Թբիլիսիի առաջին քաղաքապետը Իզմիրովն էր, հետագայում՝ Խատիսովը, Տեր-Գրիկուրովը, Շադինովը, Փրիդոնովը, Գալուստևը, Սարաջևը (հիմնել է քաղցրավենիքի և կոնյակի արտադրություն), Ե. Արծրունին Թբիլիսիին է նվիրել իր անձնական գրադարանը, ներկայումս՝ հանրային գրադարան, քաղաքագլուխ Ա. Խատիսյանը՝ իր տունը, որը մինչ օրս Թբիլիսիի քաղաքապետարանի շենքն է: XIX դ. կեսին Թբիլիսիի 97 համքարություններում մեծամասնություն են կազմել հայերը: Դրանց կանոնադրությունները գրվել են հայերեն: Թբիլիսին XIX դ. արևելահայ լուսավորչական շարժման խոշորագույն կենտրոններից էր: 1823-ին հիմնվել է հայկական տպարան, 1824-ին՝ Ներսիսյան դպրոցը, 1861-ին՝ Գայանյան, 1868-ին՝ Մարիամյան օրիորդաց դպրոցները, 1877-ին՝ Հովնանյան դպրոցը: Մինչև 1950-ական թթ. Թբիլիսիում գործել է շուրջ 40 հայկական դպրոց: Մանկավարժական աշխատանք են կատարել Հ. Ալամդարյանը, Խ. Աբովյանը, Պ. Շանշյանը, Ս. Նազարյանը, Միքայել, Գաբրիել և Ռափայել Պատկանյանները, Ղ. Աղայանը, Մ Աբեղյանը, Հ. Մանանդյանը, Գ. Էդիլյանը, Ս. Լիսիցյանը, Ս. Սահակյանը և ուրիշներ: Լուսավորչական շարժմանը նպաստել են Թբիլիսիի հրատարակչական ընկերությունը, Հայուհյաց բարեգործական ընկերությունը:
Թբիլիսիում առաջին հայերեն պարբերականը՝ «Կովկասը», լույս է տեսել 1846-ին: Մինչև օրս լույս է տեսել 210 անուն պարբերական, որից 170-ը՝ Վ-ում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո:
Ուշ միջնադարից մինչև XX դ. սկիզբը Թբիլիսին արևելահայ գրականության ու մշակույթի կենտրոն էր: Այստեղ մշտապես կամ ժամանակավոր ապրել ու սաեղծագործել են Նաղաշ Հովնաթանը, Սայաթ-Նովան, Հ. Ալամդարյանը, Խ. Աբովյանը, Գ. Սունդուկյանը, Րաֆֆին, Պ. Պռոշյանը, Ղ. Աղայանը, Մուրացանը, Նար-Դոսը, Շիրվանզադեն, Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը, L. Շանթը, Ա. Ահարոնյանը, Հ. Հակոբյանը, Շ. Կուրղինյանը, Դ. Դեմիրճյանը, Ս. Զորյանը, գրականագետներ Ն. Աղբալյանը, Ա. Կարինյանը, Ա. Տերտերյանը, Հ. Սուրխաթյանը և ուրիշներ: Հետագայում Թբիլիսիում են ստեղծագործել գրողներ Մ Արազին, Գ. Գրիգը, Ս. Ավչյանը, Հ. Կարայանը, Մ Ասլանյանը, Բ. Սեյրանյանը, Ծ.Թորգոմյանը, Մ. Քարամյանը և ուրիշներ: Գործել են գրական-մշակութային մի շարք միավորումներ՝ «Վերնատունը», Հայ գրողների կովկասյան ընկերությունը, Հայկազյան ընկերրությունը, Հայարտունը՝ իր Հայ գրչի մշակների միություն մասնաճյուղով, Վ-ի գրողների միության հայկական մասնաճյուղը են:
Թբիլիսիում աշխատել են հայ անվանի ճարտարապետներ Գ. Տեր-Միքելյանը, Խ. Սարգսյանը, Պ. Զոհրաբյանը, Դ. Չիսլյանը, Ն. Մադաթ-