թյանը: Թեմի եկեղեցական և հողատնօրինման գործերը կանոնավոր ընթացքի մեջ են դրվել մանավանդ նրա առաջնորդներ Ներսես Աշտարակեցու (1828-43) և Գաբրիել Այվազովսկու (1858-66) օրոք: 1899-1914-ին թեմը գլխավորել է Ներսես արք. Խուդավերդյանը:
1920-30-ական թթ. ղրիմահայ եկեղեցական կյանքն աստիճանաբար անկում է ապրել: 1990-91-ին հայ եկեղեցին Ղ-ում վերսկսել է իր գործունեությունը: Սիմֆերոպոլում, Թեոդոսիայում և Յալթայում գործում են հայկական եկեղեցիներ: 1997-ի դեկտեմբերին Սիմֆերոպոլի հայկական գերեզմանատանը բացվել է Ս. Հակոբ եկեղեցին՝ կառուցված ղրիմահայեր Ա. Ամատունու, Ս. Ամիրխանյանի միջոցներով: Ներկայումս ղրիմահայ համայնքն ընդգրկված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի մեջ (կազմավորվել է 1991-ին):
Ղարասուբազարում և Կաֆայում գոյատևել են առանձին հայ կաթոլիկ համայնքներ՝ իրենց եկեղեցիներով ու հոգևոր առաջնորդով (դեկանով): Ղրիմահայերի շրջանում կաթոլիկական քարոզչության հիմքերը շատ երերուն էին և հիմնականում պայմանավորված էին XIII-XV դդ. թերակղզու ջենովական վարչակարգից ունեցած ակնկալություններով. ջենովացիների հեռանալուն զուգընթաց՝ կաթոլիկությանը հարած հայերի նկատելի մասը վերադարձել է Հայ առաքելական եկեղեցու հովանու տակ:
Սուրբ Խաչ (ավելի վաղ՝ Սուրբ Նշան), հայկական վանական համալիր Ղ-ում՝ Ստարի Կրիմ քաղաքից 4 կմ հեռավորության վրա: XIV դ. կառուցված հիմնական եկեղեցական տաճարին կից XVI դ. ավելացվել են զանգակատունն ու սեղանատունը, XIX դ.՝ բնակելի մասնաշենքեր:
Ս. Խաչը միջնադարյան հայ ճարտարապետության նշանավոր կոթողներից է: XIV դարից մինչև 1920-ը ղրիմահայերի եկեղեցական և մշակութային նշանավոր կենտրոնն էր, հոգևոր առաջնորդի նստավայրը: Ս. Խաչի դպրոց-ճեմարանում միջին դարերում արդյունավետ գործունեություն են ունեցել հայ նշանավոր շատ մատենագիրներ, ոաուցչապեաեր, գրիչներ, ծաղկող նկարիչներ, տաղասացներ: 1800֊1920-ական թթ. վանքի առաջնորդարանի տնօրինության տակ են գտնվել Թեոդոսիայի Ս. Գևորգ և Բախչելիի Ս. Փրկիչ վանքերը, ինչպես նաև, սեփականատիրական իրավունքով, շուրջ 4 հզ. դեսյատին հողատարածություն՝ ներառյալ վարելահողեր, այգիներ և անտառներ:
1980-ական թթ. սկսվել են Ս. Խաչ համալիրի վերականգնման և նորոգման աշխատանքները, որոնք ավարտվել են 1998-ին:
Ղրիմի հայկական եկեղեցիների ծխական հոգաբարձություններ, ստեղծվել են XIX դ. վերջին XX դ. սկզբին, Սիմֆերոպոլի, Ղարասուբազարի, Արմյանսկի Բազարի, Կերչի, Թեոդոսիայի և Եվպատորիայի հայկական եկեղեցիների ծխական համայնքների կողմից և գործել մինչև 1913-20-ը: Բոլոր հոգաբարձությունները ղեկավարվել են միատիպ կանոնադրությամբ: Նրանց խնդիրն էր օգնել տվյալ եկեղեցու աղքատ ծխականներին, հիմնել դպրոցներ, աղքատանոց և աստվածահաճո այլ հաստատություններ: Եկամուտները գոյացել են աղքատներին օգնելու համար եկեղեցում առանձնացված դրամագլխից, բարեգործական նպատակներով կատարված կտակներից և նվիրատվություններից:
ԴՊՐՈՑ
XIV-XVIII դդ. Ղ-ում գործող գրեթե բոլոր հայկական վանքերին ու եկեղեցիներին կից հիմնվել են դպրոց-դպրատներ, կրթարաններ, որոնցում աստվածաբանության կողքին ուսուցանվել են թվաբանություն, տոմարագիտություն, գրչության արվեստ, մանրանկարչություն և այլ առարկաներ: Նշանավոր էին Ստարի Կրիմի Ս. Խաչ վանքի դպրոց-ճեմարանը և Կաֆայի Ս. Անտոն վանքի դպրատունը: Համբավավոր ուսուցչապետեր էին Սարգիս վարդապետը՝ «մեծ փիլիսոփան» (XV դ.), Մկրտիչ և Հովհաննես քահանաները, Խասպեկը (XVII դ.) և ուրիշներ:
XIX-XX դդ. գաղութի հիմնական կրթական հաստատությունները եկեղեցիներին կից գործող ծխական դպրոցներն էին: Առաջին ծխական դպրոցը բացվել է 1816-ին, Ղարասուբազարում՝ Մանվել Գյումուշխանեցու ջանքերով: XX դ. սկզբին Տավրիկյան նահանգում գործել են 9 հայկական ծխական դպրոցներ՝ 23 ուսուցիչով և 240 աշակերտով: Կրթական մակար դակով առանձնապես աչքի է ընկել Խալիբյան ուսումնարանը:
Ներկայումս (2003) Ղ-ի հինգ քաղաքներում գործում են հայկական կիրակնօրյա դպրոցներ: 1998-ին Սիմֆերոպոլում բացվել է առաջին հայկական քոլեջը:
Խալիբյան վարժարան, Խալիբյան ուսումնարան, հայկական դպրոց: Հիմնել է Գաբրիել վրդ. Այվազովսկին՝ 1858-ին, Թեոդոսիայում: Պահվել է Նոր Նախիջևանի մեծահարուստ վաճառական Հարություն Խա-