Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպանության փաստը՝ երկրի Սենատի ընդունած օրենքի տեսքով:

Փարիզում հայերը (հիմնականում՝ վաճառականներ) բնակություն են հաստատել XV դ.: Մինչև XVIII դ. վերջը հայերը փոքրաթիվ էին և կազմակերպված համայնք չունեին: 1798-ին Փարիզի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում կազմակերպվել է հայագիտության ամբիոն: 1846-ից Սևրում սկսել է գործել Սամուել-Մուրատ վարժարանը: XIX դ. 40-ական թթ. Փարիզ է ձգտել ոաումնատենչ հայ երիտասարդությունը (հիմնականում հետևել են բժշկությանը. 1843-1914-ին կրթություն է ստացել 122 հայ երիտասարդ), որն անմասն չի մնացել մայրաքաղաքի հասարակական-քաղաքական կյանքից: 1849-ին Փարիզում հիմնվել է «Արարատյան ընկերությունը» [Նահապետ Ռոաինյան, Հովսեփ Շիշմանյան (Ծերենց) և ուրիշներ], որը քարոզել է հայ ժողովրդի ազգային-ազատագրության գաղափարը: 1855-ին հրատարակվել են Ֆ-ում առաջին հայերեն պարբերականները՝ «Արևելք», «Մասյաց աղավնի»: 1855-59-ին Փարիզի Գոնել արվարձանում գործել է Հայկազյան վարժարանը: XIX դ. 60-ական թթ. փարիզահայերը հիմնել են «Ս. էջմիածին» մատուռը: Հայ բնակչության հոգևոր հովիվ է նշանակվել Կարապետ վրդ. Շահնազարյանը:

XIX դ. վերջից Փարիզում ստեղծվել են հայ հասարակական կազմակերպություններ՝ Հայկազյան ուսումնասիրաց ընկերությունը (1879), Հայ ուսանողական միությունը (1888), Աշխատավորական միությունը (1904), Ֆրանսահայ տիկնանց միությունը (1913) և ուրիշներ, որոնք կազմակերպել են համայնքի ազգային կյանքը: 1902-ին Փարիզի Ժան Գուժոն փողոցում կառուցվել է Ֆ-ում առաջին հայկական եկեղեցին՝ Ս. Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցին:

Փարիզի հայ համայնքն առավել աշխուժացել է 1920-ական թթ. կեսից, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների մի մասը, հասնելով Մարսել, տարածվել է երկրով մեկ, բնակություն հաստատել նաև Փարիզում և նրա շրջակայքում: Գաղթածների մեծ մասը բանվորներ էին, արհեստավորներ, կային մտավորականներ: Փարիզում հայերի թվի աճին զուգընթաց (1914-ին՝ շուրջ 2,5 հզ.,1925-ին՝ 25-30 հզ.) ավելացել են նաև հասարակական, կրթական կազմակերպությունները՝ Հայ բժշկական միությունը (1920), Հայ նախկին ռազմիկների միությունը (1922), Ֆրանսահայ գրողների ընկերակցությունը (1923), Հայ չափահաս երկսեռ որբերի միությունը (1925), ՀՕԿ-ի մասնաճյուղը (1925), Նուպարյան մատենադարանը (1929), Մարի Նուպար ուսանողական տունը: 1926-ին կազմակերպվել է հայ արվեստագետների «Անի» խմբակցությունը: 1928-ից Փարիզում են հաստատվել Դպրոցասեր տիկնանց ընկերությունը (գործել է մինչև 1937-ը) և Դպրոցասեր տիկնանց վարժարանը: 1930-ին քաղաքի Լատինական թաղամասի կենտրոնում Հ. Սամուելյանի նախաձեռնությամբ բացվել է «Արևելյան գրախանութ» (գործում է ցայսօր):

Փարիզը դարձել է հայ մշակույթի կենայատրոններից: Երկար տարիներ այստեղ են ապրել և ստեղծագործել նկարիչ Է. Շահինը, կոմպոզիտոր, երաժիշտ-բանահավաք, երգիչ Կոմիտասը, գրողներ Ա. Չոպանյանը, Ա. Իսահակյանը, Ա. Շիրվանզաղեն, նկարիչ-քանդակագործ Ե. Քոչարը, գեղանկարիչ Մ. Սարյանը:

Հետպաաերազմյան տարիներին Փարիզում իրենց գործունեությունն են աշխուժացրել հասարակական, մշակութային և այլ կազմակերպություններ, շարունակել են լույս տեսնել պարբերականներ: Ստվարացել է փարիզահայ համայնքը (ի հաշիվ Մերձավոր Արևելքի երկրներից գաղթածների): 1980-ական թթ. Փարիզում և շրջակա քաղաքնեյաւմ (Ալֆորվիլ, Բանյո, Կլամար, Շավիլ, Իսի լե Մուլինո, Բուա Կոլոմբ, Առնուվիլ լե Գոնես, Վերսալ ևն) բնակվել է շուրջ 80 հզ. հայ: Հետագա տարիներին համայնքի ստվարացման միտումը շարունակվել է նաև Հայաստանից գաղթածների հաշվին: Ներկայումս (2003) Փարիզում և արվարձաններում հայերի թիվը շուրջ 100 հզ. է: Զգալի թիվ են կազմում բանվորները, արհեստավորները, առևտրականները, պետական ծառայողները, արվեստագետներն ու մտավորականները: Գործում են Ս. Պողոս-Պետրոս (Ալֆորվիլ), Վարագա Ս. Խաչ (Առնուվիլ լե Գոնես), Ս. Գրիգոր Լուսավորիչ (Շավիլ), Ս. Մարիամ Աստվածածին (Իսի լե Մուլինո) եկեղեցիները, Դպրոցասեր տիկնանց վարժարանը (Ռենսի), Ս. Մեսրոպ (Ալֆորվիլ) և Թարգմանչաց (Իսի լե Մուլինո) ամենօրյա վարժարանները: ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Փարիզի մասնաճյուղերը, Ֆրանսահայ մշա-