Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ֆրանսահայ տիկնանց միություն, կազմակերպվել է 1913-ին՝ ՀԲԸՄ-ի հովանու ներքո: Գործունեությունը ծավալվել է 1922-ից, երբ հիմնվել են միության երեք մարմինները՝ Որբերի օգնության մարմին, Հայ Կարմիր խաչի օգնության մարմին, Գաղթականաց օգնության մարմին (1925-ից փոխանցվել է Հայ աղքատախնամ ընկերակցությանը): Որբերի և ուսանողների օգնության մարմինը գործում է ցայսօր: 1994-ից այն կազմակերպում է մարդասիրական օգնություն Հայաստանին և Արցախին:

Հայ բժշկական միություն, ստեղծվել է 1920-ին՝ բժիշկ Ք. Քոլոլյանի նախաձեռնությամբ: Համախմբել է ֆրանսահայ բժիշկներին: Հրատարակել է մի շարք բժշկական պարբերականներ՝ «Բուժանք» (Փարիզ, 1926֊1930), «Արձագանք ճշմարտության» (Փարիզ, 1928-33), «Առողջ կյանք» (Փարիզ, 1931-32), «Հայ բույժ» (Փարիզ, 1934-67), որտեղ տպագրվել են հայ անվանի բժիշկների ոաումնասիրություններ, մեկնաբանություններ, ֆրանսիական բժշկության մասին տեղեկություններ:

Հայ բժշկական միությանը փոխարինել է 1975-ին բժիշկ Սերժ Սիմոնյանի նախաձեռնությամբ ստեղծված Ֆրանսահայ բժիշկների միությունը (ՅՈՒՍԱՖ): Կազմակերպում է ֆրանսահայ բժիշկների գործնական աշխատանքը Հայաստանի հիվանդանոցներում, ինչպես նաև Հայաստանի երիտասարդ բժշկական կադրերի վերապատրաստումը Ֆ-ում: Միությունը շոշափելի օգնություն է ցույց տվել Հայաստանի առողջապահական մարմիններին՝ առաքելով նորագույն սարքավորումներ և գործիքներ, դեղամիջոցներ: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ընդլայնել է գործունեությունը: Մասնաճյուղեր ունի Փարիզում, Լիոնում, Մարսելում: Որպես Հայ բժիշկների համաշխարհային միության անդամ՝ մասնակցում է միջազգային համագումարներին: 1975-ից հրատարակում է «ՅՈՒՍԱՖ» բժշկական, գիտական և մշակութային տեղեկատվության եռամսյա հանդեսը:

ՀՄԸՄ Ֆ-ի մասնաճյուղ, ստեղծվել է 1920-ին: Տեղական մասնաճյուղեր ունի Մարսելում, Դեսինում, Վիենում, Գրենոբլում, Լիոնում և այլ հայաբնակ վայրերում:

Միությունը համայնքում կազմակերպել է սկաուտական խմբեր, անցկացրել տարբեր ու բազմազան մարզաձևերի գծով մրցումներ, մրցաշարեր: ՀՄԸՄ-ի ֆուտբոլային թիմերի որոշ մարզիկներ նույնիսկ ընդգրկվել են Ֆ-ի ազգային հավաքականի կազմում: Համագործակցում է Հայաստանի մարզական կազմակերպությունների հետ:

Հայ նախկին ռազմիկների միություն, հիմնվել է 1922-ին, Փարիզում: Մասնաճյուղ ունի Մարսելում: Անդամներն են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում ֆրանսիական բանակում ծառայած հայ նախկին ռազմիկներն ու կամավորները, այդ թվում՝ թուրքական ճակատում ֆրանսիական հրամանատարության տակ պատերազմական գործողություններին մասնակցած Հայկական լեգեոնի մասնակիցները: Նախագահ՝ գնդապետ Անդրե Սեֆերյան (1996-ից): Միությունն ակտիվորեն մասնակցում է ֆրանսահայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքին, ձեռնարկում զանազան միջոցառումներ՝ կապված Ֆ-ի ազատագրման պայքարում հայ մարտիկների մասնակցության տարեթվերի հետ (օրինակ՝ յուրաքանչյուր տարի նշվում է Միսաք Մանուշյանի օրը): Հրատարակում է «Հայ նախկին ռազմիկների լրատու» տեղեկագիրը:

Վասպուրականի հայրենակցական միություն, կազմակերպվել է 1923-ի մայիսի 28-ին, Մարսելում: Հիմնադիրներ՝ Պողոս և Արամ Հյուսյաններ, Արմենակ Շահպաղլյան, Ազգին Մարտիրոսյան, Մեսրոպ Շահինյան և ուրիշներ: Միության նպատակն էր նպաստել հայերենի ուսուցմանը, մշակութային միջոցառումների կազմակերպմանը, օգնություն ցուցաբերել կարիքավոր հայրենակիցներին, կապ պահպանել այլ շրջանների վասպուրականցիների հետ: Ամեն տարի մայիսին կազմակերպում է Վասպուրականի հերոսամարտի փառատոն:

Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Ֆ-ի մասնաճյուղ, հիմնվել է 1925-ին: Նպատակն էր օգնություն ցուցաբերել Խորհրդային Հայաստանի բնակչությանը, օժանդակել երկրի շինարարությանը, սերտ կապեր հաստատել հայրենիքի հետ, նպաստել հայրենադարձությանը: 1933-ին Փարիզի շրջանում ունեցել է 16 բաժանմունք: Հրատարակել է «ՀՕԿ» ամսագիրը (1933-35): 1935-ին կազմակերպությունն արգելվել է ֆրանսիական իշխանությունների կողմից:

Համազգային հայ կրթական և մշակութային միության Ֆ-ի մասնաճյուղ, հիմնվել է 1928-ին՝ ՀՀԴ նախաձեռնությամբ: Մասնաճյուղեր ունի Փարիզում և Մարսելում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործունեությունն ընդհատվել է: Միության հովանավորությամբ գործում է Համազգային լիցեյը (Մարսելում), կազմակերպվում են գիտաժողովներ, թատերական երեկոներ («Դիմակ» թատերախմբի մասնակցությամբ), ցուցահանդեսներ, համերգներ: 1988-ին Փարիզում նշվել է միության գործունեության 60-ամյակը:

Հայ արիների միություն, ստեղծվել է 1928-ին: Հիմնադիր՝ բժիշկ Գուրգեն Մեծատուրյան: Նրա ջանքերով 1929-ին միությունը ճանաչվել է Համաշխարհային սկաուտական բյուրոյի կողմից: 1925-35-ին հրատարակել է իր պաշտոնաթերթը՝ «Հայ արի»: 1950-ական թթ. շուրջ 5 հզ. հայ երիտասարդներ անդամագրված են եղել միությանը: 1997-ի