Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԳԵՆՏԻՆԱ

Արգենտինայի Հանրապետություն, պետություն Հարավային Ամերիկայում: Տարածքը՝ 2780,1 հզ. կմ2: Բնակչությունը՝ 36,1 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Բուենոս Այրես (12,6 մլն՝ արվարձաններով): Հայերի թիվը՝ շուրջ 70 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին:

Արգենտինահայ համայնքը սկսել է ձևավորվել XX դ. սկզբին՝ Ադանայում (Կիլիկիա) թուրքական իշխանությունների կազմակերպած (1909) ջարդերից հետո: 1914-ին Ա-ում բնակվել է շուրջ 2 հզ. հայ: Հետագայում համայնքը համալրվել է 1922—30-ին Կիլիկիայից և Իզմիրից (Զմյուռնիա) գաղթած հայերով: Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձության տվյալներով, 1942—43-ին հայերի թիվը Ա-ում կազմել է 19 հզ.:

Հայերի հոսքը Ա. մեծ չափեր է ընդունել Երկրորդ աշխարհամարտից հետո: Շուրջ 10 հզ. հայ է գաղթել Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Ֆրանսիայից, 1000-ը՝ Ռումինիայից ու Բուլղարիայից (1952—53-ին), ևս 4 հզ.՝ Թուրքիայից (1955-ին): 1962-ի տվյալներով, արգենտինահայության թիվը 40 հզ. էր: Հետագա տարիներին, մինչև 1990-ական թթ. սկիզբը, հայերի էական ներհոսք չի եղել: Վերջին տասնամյակում Հայաստանից Ա. է գաղթել շուրջ 3 հզ. հայ: Ներկայումս (2003) Ա-ում բնակվում է մոտ 70 հզ. հայ: Մեծ մասը (60 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և նրա արվարձաններում, 5 հզ.՝ Կորդովայում, մնացյալը՝ Ռոսարիոյում և Մար դել Պլատայում: Զբաղվում են առևտրով, արհեստներով, մեծ թիվ են կազմում արդյունաբերողներն ու ձեռնարկատերերը, արվեստի ու գիտության ներկայացուցիչները, ծառայողները:

Արգենտինահայ համայնքի ներկայացուցչական համադրիչ մարմինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է, ըստ էության՝ գաղութային վարչությունը՝ Հայ կենտրոն անունով, որը առաքելական եկեղեցու գործերի վարիչ մարմինն է: Հայ կենտրոնի գլխավորությամբ գործում են կրթական, երիտասարդական, բարեգործական, կանանց կազմակերպություններ, իրականացվում համագաղութային բնույթի միջոցառումներ՝ համայնքի տարբեր ուժերի ու հոսանքների մասնակցությամբ: Գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, 1911-ից՝ արգենտինահայ առաջին կազմակերպությունը՝ ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղը, ՀՀԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները՝ իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, ՀՕՄ-ի մասնաճյուղը, Արգենտինահայ մշակութային միությունը, Մարաշի, Հաճընի հայրենակցական միությունները, «Պողոս Արզումանյան» հիմնար-