գործող առանձնասենյակներում: Վաղ մանկ. և նախադպրոց. տարիքի երեխաների ֆիզ. դաստիարակությամբ զբաղվում են մանկ. պոլիկլինիկաների, իսկ դպրոցականների ֆիզ. դաստիրակությամբ՝ դպրոցների բժիշկները. Բ. հ-յան կազմակերպամեթոդ. հարցերն իրականացնում են բուժ. ֆիզկուլտուրայի դիսպանսերները:
Բժշկ. հետազոտությունների ծավալն ու բովանդակությունը որոշվում են ըստ ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվողների քանակակազմի (հաշվի առնելով նրանց մարզ. որակավորումը, տարիքը, սեռը), ինչպես նաև պարապմունքների բնույթի (առողջարար. ուղղվածությունը կամ մարզ. կատարելությունը):
Ֆիզկուլտուրայի և սպորտի պարապմունքներին մասնակցելու և առողջ. վիճակի ու ֆիզ. զարգացման վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով Բ.հ. իրականացվում է դպրոցներում և ուս. հաստատություններում՝ ֆիզ. զարգացման պարտադիր ծրագրով զբաղվողների համար:
Միջնակարգ դպրոցներում, ուսումնարաններում, բուհերում բժշկ. հետազոտությունները կատարում են ուս. տարվա սկզբին: Դա հնարավորություն է տալիս բաշխել դրանք (հաշվի առնելով առողջ. վիճակը, ֆիզ. զարգացումը և պատրաստվածությունը) 3 բժշկ. խմբերի՝ հիմն., նախապատրաստ. և հատուկ: Հիմն. խմբում ընդգրկվում են առողջ. վիճակի շեղումներ չունեցող կամ թեթևակի շեղում ունեցող անձինք: Նախապատրաստ. խմբում ընդգրկվում են առողջ. վիճակի թեթևակի շեղումներով և ֆիզ. անբավարար զարգացմամբ անձինք, որի հետ կապված՝ պահանջվում են որոշ սահմանափակումներ և բեռնվածության ավելացման աստիճանականություն: Հատուկ խմբում ընդգրկվում են այնպիսի հիվանդություններով անձինք, որոնց համար պարապմունքներն անցկացնում են հատուկ ծրագրով՝ հաշվի առնելով հիվանդության բնույթը, ֆիզ. զարգացածության աստիճանը: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են տարբեր մասնագիտությունների (քիթկոկորդականջաբան, ակնաբան, վիրաբույժ և այլք) բժիշկների հետ:
Բ.հ-յան հիմքը կանոնավոր բժշկ. հետազոտություններն են: Գնահատում են ֆիզ. զարգացումը (տես Մարդաչափություն), ստուգում նյարդային համակարգի, արյան շրջանառության օրգանների, շնչառության և այլնի վիճակը: Սպորտով զբաղվողների անհատ. առանձնահատկությունների, ծանրաբեռնվածության բնույթի և մեծության համապատասխանության գնահատման համար կիրառում են կքանիստերով և ցատկերով փորձեր: Կանայք ենթարկվում են նաև գինեկոլոգ. հետազոտության: Կրկնակի բժշկ. հետազոտության են ենթարկվում տարին 1 անգամ: Դա հնարավորություն է տալիս հաստատել պարապմունքների և մարզումների ազդեցությունն օրգանիզմի վրա և օբյեկտիվ ցուցանիշներով եզրակացություն անել՝ որքանով են դրանք ճիշտ կատարվել: Բժշկ. հետազոտությունների տվյալներով հետագա պարապմունքներում և մարզումներում կատարում են անհրաժեշտ փոփոխություններ, վերափոխում պարապմունքների ռեժիմը, մեծացնում կամ փոքրացնում բեռնվածությունը, տեղափոխում մեկ այլ բժշկ. խումբ:
Առողջ. վիճակի շեղումներ ունեցող (ֆիզկուլտուրայով զբաղվող) անձինք բժշկ. հետազոտության են ենթարկվում ավելի հաճախ (տարին 3-4 անգամ): Ընդմիջումներին անհրաժեշտ է կանոնավոր հետևել առողջ. վիճակին, այդ գործին զգալիորեն կարող է նպաստել ինքնահսկումը: Մանկապատանեկան մարզ. դպրոցներում սովորողների, ինչպես նաև կարգային մարզիկների (գյուղի, քաղաքի, հանրապետության հավաքական խմբերի անդամ) հետազոտությունները կատարում են բուժ. ֆիզկուլտուրայի դիսպանսերներում: Մրցումներից և արշավներից առաջ լրացուցիչ բժշկ. զննումները պարտադիր են, հատկապես, եթե դրանք կապված են ֆիզ. որոշակի բեռնվածության հետ:
Ֆիզ. վարժությունների ժամանակ կամ հիվանդության և վնասվածքի պատճառով երկարատև ընդմիջումից հետո դրանք վերսկսելիս ինքնազգացողության վատացման դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկի: Միջին և բարձր տարիքի անձանց (առողջ. խմբերում պարապողների, վազքով զբաղվողների) Բ.հ-յան ժամանակ կիրառվում են հետազոտության լրացուցիչ մեթոդներ (էլեկտրասրտագրություն, չափավորած ֆիզ. բեռնվածության փորձ):
Եթե դուք զբաղվում եք ֆիզ. վարժություններով և սպորտով անհատականորեն, ապա առաջնային և կրկնակի հետազոտության, ինչպես նաև բժշկ. խորհուրդներ ստանալու համար հարկավոր է դիմել տեղամասային կամ աշխատավայրի բժշկին: Հետազոտությունների ժամանակ բժիշկը տալիս է ոչ միայն եզրակացություն առողջության մասին, մրցումներին մասնակցելու թույլտվություն, այլև օգտակար խորհուրդներ՝ ֆիզկուլտուրայով և սպորտով պարապելու վերաբերյալ: ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ, որոշակի թվով բնակչություն (մեծեր, երեխաներ, կանայք) ունեցող տարածք, որն սպասարկում են տեղամասային բժիշկներն ու բուժքույրերը և ցույց տալիս արտահիվանդանոցային բժշկ. օգնություն:
Բ. տ-ում առանձնացվում են տարածքներ, որտեղ գործում են քաղաքային (մեծահասակների և մանկ.) պոլիկլինիկաները, բժշկասանիտարական մասերի պոլիկլինիկային բաժանմունքները, կանանց կոնսուլտացիաները և բժշկ. օգնություն ցույց տվող, կանխարգելիչ միջոցառումներ անցկացնող որոշ այլ հիմնարկներ:
Բ. տ-եր կազմակերպվում են քաղաքային և գյուղ. բնակավայրերում, արտադր. մեծ ձեռնարկություններում:
Տեղամասային մեթոդով է կազմակերպվում նաև մանկաբարձագինեկոլոգ. և հակատուբերկուլոզային օգնությունը: Գյուղ. բնակչությանը բուժկանխարգելիչ օգնություն են ցույց տալիս գյուղ. Բ. տ-ում, որն ընդգրկում է տեղամասային հիվանդանոցը կամ ամբուլատորիան, ինչպես նաև բուժակային առողջապահական կետերը:
Բուժկանխարգելիչ հիմնարկների տեղամասային մեթոդը արտահիվանդանոցային օգնության հիմն. ձևն է:
Բ. տ-ում առաջատար դերը թերապևտինն է, որը բնակչությանն սպասարկում է ոչ միայն տանը, պոլիկլինիկայում, այլև իրականացնում է դիսպանսերային հսկողություն, կատարում սանլուս. աշխատանք, ապահովում տեղամասի բնակչության կանխարգելիչ պատվաստումները, ժամանակին հայտնաբերում սուր վարակիչ հիվանդություններով հիվանդներին, մեկուսացնում նրանց: Տեղամասային բժիշկը պետք է ծանոթ լինի իր տեղամասի բնակչությանը, հիվանդների աշխատանքի և կենցաղի պայմաններին: Տեղամասային բժիշկների աշխատանքի բարելավմանը կարող է նպաստել բնակչության ակտիվությունը. յուրաքանչյուրը գիտակցաբար պետք է վերաբերվի իր և շրջապատի առողջությանը:
ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՍ, խոշոր արդ. ձեռնարկությանը կից գործող բուժկանխարգելիչ հիմնարկ:
Լինում է փակ տիպի, որն սպասարկում է միայն ձեռնարկության բանվորներին ու ծառայողներին, և բաց՝ սպասարկում է նաև նրանց երեխաներին ու հարազատներին: Բ. մ-ի մեջ մտնում են հիվանդանոցը, պոլիկլինիկան, առողջապահ. կետերը, հանգստյան տները ևն: Բ.մ. բարձրորակ օգնություն է ցույց տալիս ձեռնարկության աշխատողներին, տնտ. և արհմ.