բարձրացում, թուլություն, գլխացավեր, անքնություն, սրտխառնոց, ծանր դեպքերում՝ փսխում, ցնցումներ, գիտակցության խանգարում, որոնք կապված են կենտր. նյարդային համակարգի գործունեության խանգարման հետ:
Բուժում է բժիշկը՝ հաշվի առնելով Ի-ման պատճառները և հիվանդի վիճակը, երբեմն անհրաժեշտություն է լինում հիվանդին տեղափոխել հիվանդանոց:
Շրջակա միջավայրից թունավոր նյութերի օրգանիզմ թափանցման հետևանքով առաջացած արտածին թունավորման մասին տես Թունավորումներ, Սննդային թունավարակում հոդվածներում:
ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ, ֆիզկուլտուրնիկի կամ մարզիկի կանոնավոր հետևելն իր առողջությանն ու ֆիզ. զարգացմանը: Ի. լրացնում է ֆիզկուլտուրնիկների ու մարզիկների բժշկական հսկողությանը: Ի-ման բնույթի վերաբերյալ ցուցումները, դիտողությունների գրանցման ձևը տալիս է բժիշկը: Խորհուրդ է տրվում Ի-ման օրագիրը կրկնակի բժշկ. զննումների ժամանակ ցույց տալ հսկող բժշկին և մարզիչին: Հսկողության արդյունքներն օգնում են բժշկին՝ ֆիզկուլտուրնիկի առողջ. վիճակի շեղումները ժամանակին հայտնաբերելու, ֆիզ. բեռնվածությունն ավելացնելու կամ պակասեցնելու, գերմարզումով վնասումն ու գերհոգնածությունը կանխելու համար (տես Մարզում): Ի. հեշտությամբ կարելի է իրականացնել տնային պայմաններում: Դիտողությունները գրանցելու համար հարկավոր է ունենալ հատուկ օրագիր և շաբաթը 1-3 անգամ (ավելի լավ է առավոտյան՝ քնից և ֆիզկուլտուրայով պարապելուց կամ մարզանքից անմիջապես հետո) գրանցումներ կատարել: Օրագրում գրանցում են օբյեկտիվ տվյալները (մարմնի քաշը, անոթազարկի և շնչառության հաճախությունը, մկանների ուժը), որոնք կարելի է արտահայտել թվերով, ինչպես նաև սուբյեկտիվ զգացողությունները (աշխատունակության աստիճանը, քնի բնույթը, ախորժակը, հևոցի առկայությունը, քրտնարտադրության աստիճանը, ցավերի առկայությունը, աղիքների գործելը ևն): Օրագրում ցանկալի է նշել նաև մարզման համառոտ բովանդակությունը: Եթե լինում են ռեժիմի խախտումներ, դրանք նույնպես պետք է արձանագրել: Կանայք «լրացուցիչ նշումների» սյունակում պետք է կատարեն դաշտանի բնույթի, հետծննդյան շրջանի վերաբերյալ գրանցումներ: Օրագրում 1-ին հերթին պետք է գնահատական տրվի ինքնազգացողությանը (պարապմունքից հետո): Եթե պարապմունքն անցկացվում է մեթոդապես ճիշտ, ապա դրանից հետո, որպես կանոն, մարզիկն առույգանում է, ինքնազգացողությունը՝ լավանում: Ֆիզկուլտուրայով զբաղվելուց հետո ի հայտ եկած թորշոմածությունը, թուլությունը, գլխացավը, գլխապտույտը վկայում են ֆունկցիոնալ որևէ խանգարման մասին:
Ճիշտ անցկացրած պարապմունքների ցուցանիշ է բնականոն քունը: Ոչ ճիշտ մարզման հետևանքով կարող է առաջանալ գերհոգնածություն, որը կարող է հանգեցնել անքնության կամ քնկոտության: Ուստի Ի-ման օրագրում հարկավոր է նշել քնի տևողությունը և բնույթը (խորը, ընդհատումներով, անհանգիստ, անքնություն ևն):
Հաճախ 1-ին պարապմունքներից հետո առաջանում են մկանացավեր, որոնցից չպետք է վախենալ, բայց օրագրում պետք է նշել այդ մասին: Կանոնավոր մարզումների ժամանակ այդ ցավերն անցնում են, մերսումը, տաք լոգանքները նպաստում են դրանց արագ վերացմանը:
Մարզումների ժամանակ կամ դրանցից հետո երբեմն կարող են առաջանալ աջ կամ ձախ թուլակողի (լյարդի կամ փայծաղի շրջաններ) ցավեր: Հիվանդության բացակայության դեպքում դա տեղի է ունենում այդ օրգանների պատյանների գերձգման հետևանքով (օրգանիզմում ֆիզ. բեռնվածության ազդեցությամբ արյան շրջանառությունն արագանում է, և օրգանները լցվում են հավելյալ արյունով): Այդպիսի դեպքերում հարկավոր է նվազեցնել շարժումների թափը և խորը շնչել: Եթե ցավերը չեն անցնում և աջ թուլակողում հաճախ են կրկնվում, դա վկայում է որոշ օրգանների ֆունկցիայի խանգարման մասին: Այդ փոփոխությունները հարկավոր է գրանցել օրագրում և տեղյակ պահել բժշկին ու մարզիչին:
Մարզումների արդյունավետության, ճիշտ սնման և առողջության կարևոր ցուցանիշ է մարմնի քաշի փոփոխությունների ընթացքը: Երկարատև ընդմիջումներից հետո մարզումները վերսկսող մարզիկները պարապմունքների ընթացքում առատ քրտնում են, և մարմնի քաշը թեթևակի նվազում է: Ընդ որում՝ 1 պարապմունքի ընթացքում կարելի է կորցնել մինչև 1 կգ քաշ (1 օրում, սովորաբար, մասամբ վերականգնվում է): Մարզվածության և դիմացկունության աստիճանի հետ կապված՝ մարմնի քաշը կայունանում է, պարապմունքների ժամանակ կորուստը պակասում, իսկ վերականգնումը լինում է լրիվ: Խորհուրդ է տրվում կշռվել առավոտյան՝ քաղցած վիճակում, շաբաթը 1 անգամ, նույն ժամերին, նույն կշեռքով: Ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելիս, որպես կանոն, ախորժակը լավանում է, իսկ վատացումը վկայում է գերհոգնածության մասին: Ախորժակի վիճակը օրագրում նշում են 3 ցուցանիշով՝ բնականոն, լավացած և վատացած:
Մարզումների ազդեցությամբ մկանային ուժի փոփոխությունների մասին կարելի է դատել ձեռքի և մեջքի մկանների ուժով: Ձեռքի ուժը չափում են ձեռքի ուժաչափով՝ 2-3 անգամ սեղմելով աջ ու ձախ ձեռքերով: Գրանցվում է յուրաքանչյուր ձեռքի ամենաբարձր ցուցանիշը, ձեռքի ուժի միջին ցուցանիշը՝ տղամարդկանցը 35-40 կգ է, կանանցը՝ 20-25 կգ: Մեջքի մկանների ուժը չափվում է իրանի ուժաչափով: Իրանի ուժի միջին ցուցանիշն ընդունված է 130-150 կգ: Ֆիզկուլտուրայի և սպորտի ճիշտ կազմակերպված պարապմունքների ժամանակ մկանային ուժն աստիճանաբար պետք է աճի:
Շատ կարևոր է սովորել առանց դադարների, խորը, լրիվ շնչառում կատարել: Եթե հանգիստ վիճակում շնչառության հաճախությունը սովորաբար 1 ր-ում 16-20 է, ապա ֆիզ. ծանրաբեռնվածության ժամանակ այն կարող է դառնալ 40 և ավելի: Դա ֆիզիոլոգ. հակազդեցությունն է բեռնվածության հանդեպ, քանի որ նման դեպքում օրգանիզմը մեծ քանակությամբ թթվածնի կարիք ունի: Սակայն հաճախակի և մակերեսային շնչառություն, հևոց ի հայտ գալիս հարկավոր է պարապմունքն ընդհատել, այդ մասին օրագրում նշել և դիմել բժշկի: Սիրտանոթային համակարգի վրա պարապմունքների ազդեցության մասին կարելի է դատել անոթազարկով. հանգիստ վիճակում տղամարդկանց անոթազարկը միջին հաշվով 1 ր-ում հասնում է 70-ի, կանանցը՝ 80-ի: Ֆիզկուլտուրայով և սպորտով կանոնավոր զբաղվողների սիրտն աշխատում է ավելի խնայողաբար և անոթազարկը 1 ր-ում 50-60 է: Նույն մարդու անոթազարկը փոփոխական է՝ կախված օրվա ժամից և մարմնի դիրքից (այն առավել դանդաղ է գիշերը, առավոտյան և պառկած վիճակում): Ֆիզ. վարժություններից հետո, կախված դրանց ուժգնությունից, անոթազարկը 1 ր-ում կարող է դառնալ 180 և ավելի: Առողջ մարդկանց սրտի աշխատանքը ֆիզ. մեծ բեռնվածությունից հետո բնականոն է դառնում 15-30 ր-ում, չափավորի դեպքում 5-10 ր-ում, ֆիզ. վարժություններից հետո հաճախացած անոթազարկի առկայությունը 1-1,5 ժ ընթացքում վկայում է ընդհանուր հոգնածության և սիրտանոթային համակարգի գործունեության խանգարման մասին: Նման դեպքերում