Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ձեռքերի կամ ոտքերի սառնության, զգացողության կորստի, սպառնում է վերջույթի մեռուկացման վտանգ: Կողերի Կ-ի ժամանակ կարող են տուժել թոքերը (առաջանում է արյունախխում): Ողնի Կ-ի 1-ին, աչքի ընկնող ախտանշանը ողնուղեղի վնասվածքից առաջացած լուծանքն է: Բաց Կ-ի անվիճելի ախտանշան է վերքի մեջ ոսկրաբեկորների առկայությունը. այն լինում է ոչ միշտ, դրա համար էլ յուրաքանչյուր կոտրվածք, որի ժամանակ վերք կա, թեկուզ ոչ խորը, պետք է համարել բաց:

Կ-ի սերտաճումը բարդ կենսբ. գործընթաց է և սկսվում է ոսկրաբեկորների կպումով (երիտասարդ շարակցական հյուսվածքով), որն առաջացնում է փափուկ կոշտուկ: Վերջինս հետագայում վերափոխվում է ոսկրային կոշտուկի, որն ամուր միացնում է բեկորները: Արագ սերտաճմանը նպաստում են ոսկրաբեկորների կիպ մոտեցումը և հանգիստը: Այդ պայմաններում սերտաճման տևողությունը կախված է կոտրված ոսկրի բնույթից: Ամենից արագ (2-2,5 շաբաթում) սերտաճում են մատոսկրերը, ավելի ուշ (6 ամսում)՝ ազդրոսկրի վզիկի Կ.: Իրարից բավականին հեռացած բեկորների միջև փափուկ հյուսվածքներ խցկվելիս, հանգիստը չապահովելիս սերտաճումը դանդաղում է, կարող է ընդհանրապես տեղի չունենալ և կեղծ հոդի առաջացման պատճառ դառնալ: Ոսկրերը կարող են սերտաճել նաև բեկորների բավականաչափ տեղաշարժման ժամանակ, սակայն դա լինում է անկանոն և հանգեցնում վերջույթի կարճացման կամ ձևախախտման: Սերտաճման գործընթացը հատկապես խանգարվում է բակտերիային վարակման ենթարկված բաց Կ-ի ժամանակ:

Բուժումը, տեղաշարժված ոսկրաբեկորների ուղղում և անշարժացում ճիշտ դիրքում՝ սերտաճման համար անհրաժեշտ ժամկետով: Բուժում է համապատասխան մասնագետը, որին տուժածը պետք է դիմի որքան հնարավոր է շուտ:

Առաջին օգնության խնդիրը տրանսպորտային անշարժացումն է՝ բեկակալներով կամ ձեռքի տակ եղած առարկաներով: Տրանսպորտային լավ անշարժացումը խոչընդոտում է ոսկրաբեկորների տեղաշարժման ավելացմանը և տուժածին տեղափոխելիս նվազեցնում ցավը, հետևաբար՝ վնասվածքային շոկի (հատկապես ազդրոսկրի Կ-ի ժամանակ) առաջացման հնարավորությունը: Բեկակալը դնում են ընդհանուր կանոններին համապատասխան: Բեկակալի բացակայության դեպքում ձեռքը կախ են տալիս գլխաշորով, ոտքը՝ կապում առողջ ոտքին: Բաց Կ-ի ժամանակ ամենից առաջ վերքը շրջապատող մաշկին քսում են յոդի սպիրտային լուծույթ և դնում վարակազերծված վիրակապ: Առատ արյունահոսությամբ ուղեկցվող բաց Կ-ի ժամանակ հարկավոր է դնել արյունահոսությունը դադարեցնող լարան: 1-ին օգնությունը ցույց տալիս ձևախախտված ծայրանդամն ուղղել չի կարելի: Նման փորձերը տանջալից են տուժածի համար և անիրազեկ անձանց կողմից կատարվելիս կարող են վնասել նյարդերն ու անոթները: Դրա համար հարկավոր է միայն վերջույթն զգույշ ձգել ձեռնաթաթի կամ ոտնաթաթի երկարությամբ:

Բաց Կ-ի ժամանակ անթույլատրելի է վերքի խորքում դուրս ցցված ոսկրաբեկորներն ուղղելը, քանի որ դրանց հետ կարող են խորը հյուսվածքներ թափանցել վարակիչ մանրէներ: Բազմաթիվ փակ և բաց Կ-ի մեծ մասի բուժումն իրականացնում են հիվանդանոցում, որտեղ անհրաժեշտության դեպքում բեկորների ուղղումը կատարվում է հատուկ հարմարանքների օգնությամբ, իսկ բուժ. անշարժացումն իրականացվում է տարբեր եղանակներով՝ գիպսակապերով, կայուն ձգումով՝ հատուկ ճնշող-ձգող սարքերով, որոնք ոսկրաբեկորները ոչ միայն պահում են ուղիղ դիրքում, այլև դրանք կիպ մոտեցնում են իրար: Երբեմն դիմում են վիրահատության՝ ոսկրաբեկորներն ամրացնելով մետաղե թիթեղներով, լարերով, պտուտամեխով ևն: Մի շարք (օրինակ՝ մատների, ձեռնաթաթի, ոտնաթաթի առանձին ոսկրերի) փակ Կ-ի ժամանակ նշանակվում է ամբուլատոր բուժում՝ պոլիկլինիկայում վնասվածքաբան. կետում: Այդպիսի դեպքերում տուժածը պետք է գիտենա, որ բժշկի դրած գիպսակապը կարող է մի քանի ժ անց սեղմել հյուսվածքները՝ Կ-ի հատվածի ուռածությունն ավելանալու հետևանքով: Սեղմման ախտանշաններ (մատների ցավ, գունատություն կամ կապտություն) ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, չի կարելի ինքնուրույն թուլացնել կամ կտրել գիպսակապը: Հարկավոր է նաև իմանալ, որ բուժ. անշարժացման ժամանակ վերջույթր լրիվ հանգիստն ապահովելը ոչ միայն պարտադիր չէ, այլև վնասակար է, քանի որ այն հանգեցնում է մկանների թուլացման, հոդերի ծանրաշարժության, դանդաղեցնում է Կ-ի սերտաճումը: Ուստի անհրաժեշտ է տանը զբաղվել բուժ. մարմնամարզությամբ, բժշկի ցուցումներով կատարել այնպիսի շարժումներ, ռրոնց դեպքում ոսկրաբեկորների անշարժացումը չի խանգարվում (օրինակ՝ բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի Կ-ի ժամանակ շարժել մատները, ձեռնաթաթի Կ-ի ժամանակ՝ արմունկը): Հիվանդանոցային բուժումը նույնպես ներառում է բուժ. ֆիզկուլտուրա: Այնտեղ կիրառում են մերսում, ֆիզիոթերապևտիկ բուժարարողություններ ևն: Կարևոր է նաև բուժման շարունակությունը՝ ոսկրաբեկորների սերտաճումից և անշարժացումն ընդհատելուց հետո, որը կատարվում է բժշկի հսկողությամբ:

Հաճախ, ոտքերի ոսկրերի Կ-ի բուժման ընթացքում, հիվանդներն օգտվում են հենակներից՝ միայն բժշկի թույլտվությամբ հենակները պատրաստում են հիվանդի հասակին համապատասխան, այնպես, որ մարմնի ծանրության ուժի մեծ մասն ընկնի ձեռքերի, այլ ոչ թե անութային փոսերի վրա:

Կ. բուժելիս էական նշանակություն ունի ռացիոնալ սնունդը: Այն պետք է լինի դյուրամարս, բաղադրությամբ և կալորիականությամբ՝ լիարժեք: Արժեքավոր են վիտամիններով և հանքային աղերով հարուստ թարմ մրգերն ու բանջարեղենը:

Կանխարգելումը. անվտանգության տեխնիկայի կանոնների խստորեն պահպանում՝ արտադրության, գյուղատնտեսության մեջ, փոխադրամիջոցների վրա, սպորտով զբաղվելիս ևն: Աշխատանքի վերջում հոգնածությունը նպաստում է վնասվածքների թվի ավելացմանը, ուստի անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել արտադր. մարմնամարզությամբ, աշխատանքի ընթացքում կարճատև հանգստի ընդմիջումներ անել: Տանը լիարժեք հանգստանալը նույնպես