Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սարքավորման կոնստրուկցիայով, արտադր. գործընթացի կազմակերպմամբ, կոլեկտիվ պաշտպանության միջոցներով: Ա.պ.մ-ի կիրառումը պարտադիր կարգով նախատեսված է անվտանգության տեխնիկայի ճյուղային կանոններով: Ձեռնարկության ղեկավարությունը Ա.պ.մ. հանձնում է պատրաստի վիճակում և նշումներ անում բանվորների ու ծառայողների անձն. քարտերում: Ա.պ.մ-ի նյութ. կամ դրամ. փոխհատուցում չի թույլատրվում:

Շնչադիմակների, օդաճնշ. արտահագուստների, հակագազերի հանձնման ժամանակ անցկացվում է դրանց օգտագործման կանոնների և պարզ եղանակով դրանց սարքինության ստուգման հատուկ հրահանգավորում: Տրվող Ա.պ.մ. ձեռնարկության սեփականությունն են և աշխատողն աշխատանքից ազատվելիս կամ այլ (ոչ վտանգավոր) աշխատանքի անցնելիս դրանք պետք է վերադարձնի:

Քաղաքացիական պաշտպանության մեջ Ա.պ.մ. նախատեսված են կազմավորումների անձնակազմին և բնակչությանը ռադիոակտիվ և թունավոր նյութերը, բակտերիային միջոցները օրգանիզմ թափանցելուց, ինչպես նաև մաշկի կամ հագուստի վրա ընկնելուց պաշտպանելու համար: Դրանք շնչառության օրգանների և մաշկածածկույթների պաշտպանության միջոցներ են: 1-իններից են հակագազերը, շնչադիմակները, հակափոշային, գործվածքե դիմակները, բամբակաթանզիֆային վիրակապը ևն: Մաշկի պաշտպանության միջոցները լինում են մեկուսացնող և զտող: Վերջինը պարունակում է բամբակե կոմբինեզոն, ներքնազգեստ և ոտքի 2 զույգ բամբակե փաթաթան: Մաշկի մեկուսացնող պաշտպանության միջոցներից են համազորային պաշտպան. լրակազմը, արտահագուստները, պաշտպանազտիչ կոմբինեզոնը: Մաշկի օժանդակ պաշտպանության միջոցներից են սովոր. թիկնոցները և ռետինատոգորված գործվածքից, քլորվինիլից կամ պոլիէթիլենից կարված անձրևանոցները: Վերարկուն լավ է պաշտպանում ճառագայթաակտիվ փոշուց և բակտերիային միջոցներից, ինչպես նաև կաթիլահեղուկային թունավոր նյութերից (5-10 ր): Ախտահարման վտանգի դեպքում հագուստի կոճակները կոճկում են, թևքերի և տաբատի ծալքերը կապում ժապավենաթելով, վերարկուի օձիքը բարձրացնում և կապում վզնոցով: Առավել հուսալի պաշտպանության համար հագուստը մշակում են հատուկ տոգորանյութով: Ոտքերի պաշտպանության համար օգտագործում են արդ. և կենցաղային նշանակության ռետինե ճտքակոշիկներ, երկարաճիտք կոշիկներ, կրկնակոշիկներ: Սովոր. կոշիկները կաթիլահեղուկային թունավոր նյութերից պաշտպանելու համար դրանք կարելի է փաթաթել (մի քանի շերտ) ամուր թղթով, իսկ վերջում՝ բրեզենտով կամ պարկագործվածքով: Ձեռքերի պաշտպանության համար օգտագործում են ռետինե կամ կաշվե ձեռնոցներ և բրեզենտե թաթմաններ: Հագուստի տոգորման մատչելի միջոց են տարբեր սինթետիկ լվացամիջոցներից պատրաստած լուծույթները, որոնք կիրառվում են սպիտակեղենի լվացման համար, կամ օճառայուղային էմուլսիաները: Տոգորման համար պետք է վերցել 0,5 լ լվացամիջոց և 2 լ տաքացրած ջուր (50 °C), խառնել մինչև համասեռ լուծույթ ստացվելը: Կարելի է տոգորել նաև օճառայուղային էմուլսիայով, որի պատրաստման համար 250-300 գ մանրացրած տնտ. օճառը լուծել 2 լ ջրի (60-70 °C) մեջ: Լրիվ լուծվելուց հետո ավելացնել 0,5 լ հանքային կամ բուս. յուղ և խառնելով տաքացնել (60-70°C)՝ մինչև ստացվի համասեռ օճառայուղային էմուլսիա: Լուծույթը պատրաստել այնպիսի տարողության ամանում, որտեղ հնարավոր լինի տեղավորել ամբողջ հագուստը և աշխատել, որպեսզի այն հավասարաչափ տոգորվի: Քամված հագուստը չորացնել բաց օդում: Արդուկել պետք չէ: Տոգորումը չի քայքայում հագուստը, այլ հեշտացնում է դրա գազազերծումն ու ապաակտիվացումը:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՓԱԹԵԹ, մանրէազերծած վիրակապ, որը նախատեսված է 1-ին բուժօգնության ժամանակ վերքերն ու այրվածքները վիրակապելու համար: Ա.վ.փ. պարունակում է բինտ (7 մ երկար. և 10 սմ լայն.), բամբակաթանզիֆային 2 բարձիկ (17,5x32 սմ), որոնցից մեկը կարված է բինտի ծայրին 12-17 սմ հեռավորության վրա, մյուսն ազատ շարժվում է բինտի երկարությամբ: Բինտը 2 բարձիկի հետ փաթաթված է մագաղաթե թղթով (որի ծալքում դրված է անվտանգ գնդասեղ) և տեղավորված ռետինատոգորված գործվածքից անջրանցիկ, հերմետիկ տոպրակում: Վրան նշված է փաթեթի պատրաստման ժամկետը և օգտագործման եղանակը:

Փաթեթից օգտվելու համար անհրաժեշտ է կտրել տոպրակի եզրի կտրվածքով, հանել թղթե կապոցը, ապա գնդասեղը և բացել թուղթը, մի ձեռքով բռնել բինտի ազատ ծայրը, մյուսով գլանափաթեթը ձգել և դուրս հանել բարձիկները: Վերջիններս չաղտոտելու համար պետք է ձեռքով դիպչել միայն գունավոր թելով նշված կողմից, մյուս կողմը (մանրէազերծած) դնել վերքի կամ այրվածքի մակերեսի վրա: Մեծ ծավալով ախտահարման դեպքում 2 բարձիկները դնել իրար կողքի, արյունահոսության ժամանակ՝ մեկը մյուսի վրա, իսկ միջանցիկ վերքերի ժամանակ մի բացվածքը փակել շարժուն բարձիկով, մյուսը՝ անշարժով: Բարձիկները կապել բինտով, որի ծայրն ամրացնել գնդասեղով: Պատերազմ. պայմաններում Ա.վ.փ. տրվում է յուրաքանչյուր զինծառայողի՝ այդ թվում նաև ամբողջ բուժանձնակազմին և քաղպաշտպանության կազմավորումների անձնակազմին: Որոշ քանակով պահվում է նաև կրտսեր բուժանձնակազմի սան. պայուսակում և զորամիավորման բժշկ. պայուսակում: 1-ին բուժօգնության ժամանակ օգտագործում են նաև Ա.վ.փ-ի այլ տարատեսակներ:

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, տես Շտապ բժշկական օգնություն:

ԱՆՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, տես Ձայն հոդվածում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ, հիգիենային կանոնների ամբողջություն, որոնց կատարումը նպաստում է մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը: Ա.հ ընդգրկում է ընդհանուր հիգիենային կանոնները, որոնք նույնն են ցանկացած տարիքի մարդկանց համար, մտավոր և ֆիզ. աշխատանքի ճիշտ հաջորդականությունը (տես Հիգիենա մտավոր աշխատանքի, Հոգնածություն), ֆիզկուլտուրայով զբաղվելը (տես Ֆիզիկական կուլտուրա), լիարժեք սննդի կանոնավոր ընդունումը (տես Սնուցում), աշխատանքի և ակտիվ հանգստի հաջորդականությունը, լիարժեք քունը: Նեղ իմաստով Ա.հ. ընդգրկում է մարմնի, սպիտակեղենի, հագուստի, բնակարանի, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ մաքրության պահպանման հիգիենային պահանջները, որոնցից առաջնահերթը մարմնի մաքրության պահպանումն է: Հաշվված է, որ 1 շաբաթվա ընթացքում մարդու մաշկի մակերևույթի վրա ճարպագեղձերն արտազատում են 100-800 գ մաշկաճարպ, իսկ քրտնագեղձերը՝ 3,5-7 լ քրտինք: Դրա համար մաշկը պետք է ժամանակին և կանոնավոր լվանալ, այլապես խանգարվում են նրա պաշտպան. հատկությունները և մաշկածածկույթներում մշտապես բնակվող միկրոօրգանիզմների փոխադարձ կապը, ստեղծվում են նպաստավոր պայմաններ թարախածին մանրէների,