Jump to content

Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է կառուցել, որտեղ մեկուսացրել են բորով հիվանդներին (1-ին բորոտանոցը Եվրոպայում բացվել է 570-ին):

5-րդ դ. բուսաբուժությանը զուգահեռ կատարել են նաև վերքերի այրում, հատում: Օգտագործել են հանքային ջրերի բուժիչ հատկությունները: Մխիթար Հերացին «Ջերմանց մխիթարություն» (1184) աշխատությունում նկարագրել է տենդային հիվանդությունների (տիֆ, կարմիր քամի, բնական ծաղիկ, քութեշ, կարմրուկ) մաշկային արտահայտությունները, տվել դրանց բուժման միջոցները՝ նկարագրելով ցաների տեսակները, հիմք է դրել նկարագր. ձևաբան. մաշկաբանությանը: Գրիգորիսը «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» աշխատությունում հատուկ գլուխներ է հատկացրել մաշկային հիվանդություններին, տվել դրանց կլինիկ. նկարագրությունները, առաջարկել դրույթներ այդ հիվանդությունների ախտածնության և ամբողջ օրգանիզմի ընդհանուր վիճակի կապի մասին: Փորձել է մաշկային հիվանդությունները դասակարգել ըստ տեղադրության կամ գերակշռող համախտանիշներից մեկի (օրինակ՝ քորի), նշել մաշկային հիվանդությունների արտաքին և ներքին պատճառները: Ամիրդովլաթ Ամասիացին «Օգուտ բժշկության» (1469, հրտ. 1940) աշխատությունում նկարագրել է մաշկի, մազերի, եղունգների, բերանի լորձաթաղանթի մի շարք հիվանդություններ, մշակել դրանց տարբերակիչ ախտորոշման և բուժման հարցերը: Առանձին գլուխներ է հատկացրել բորին, հատուկ ուշադրություն է դարձրել նաև տղամարդկանց սեռ. օրգանների անատոմիայի, ֆիզիոլոգիայի և սեռ. հիվանդությունների հարցերին: Հայ բժշկության մեջ 1-ին անգամ սիֆիլիսի վերաբերյալ տեղեկություններ է տվել Բունիաթ Սեբաստացին (12-րդ դ)՝ «Ֆրանկի ցավ» անվանումով:

18-րդ դ. բժիշկ Պետրոս Քալանթարյան Ջուղայեցին «Բժշկարան համառօտ» (1793) աշխատության 10-րդ գլխում նկարագրել է սիֆիլիսի, գոնոռեայի, փափուկ շանկրի կլինիկ. ախտանշանները, քորով ուղեկցվող ալերգ. մաշկախտերը: Հայրենական վեներաբանության զարգացմանը նպաստել են Ս. Տեր-Ղուկասովի ամփոփիչ ուսումնասիրությունը սիֆիլիսի վերաբերյալ (այն տարբերակել է գոնոռեայից), Մ. ՏԵր-Գրիկուրովի (1-ինն է նկարագրել գոնոռեան), Ս. Իստամանյանի և Ա. Հակոբյանցի (1897-ին 1-ինն են ստացել փափուկ շանկրի հարուցչի մանրէախումբը) աշխատանքները: 19-րդ դ. 2-րդ կեսին վեներաբանության զարգացման գործում ավանդ ունեն Կ. Քոչարյանը, Լ. Տիգրանյանը, Վ. Արծրունին, U. Բաբայանը:

Մ. և. վ-յան հետագա զարգացումը պայմանավորված է 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում մաշկային և վեներ. հիվանդությունների ամբիոնի (վարիչ՝ Գ. ՏԵր-Գրիգորյան), համանուն ինստ-ի (գործել է 1929-40-ը) և Երևանի բժշկ. ընկերության մաշկավեներաբան. բաժանմունքի (գործել է 1924-47-ը, 1947-ից՝ համանուն գիտ. ընկերություն) հիմնադրմամբ:

Ուսումնասիրվել են ՀՀ-ում մաշկային վարակիչ ու վեներ. հիվանդությունների տարածվածությունը, համաճարակաբանությունը, վեներ. հիվանդությունների սոցիալ. պատճառները և մշակվել դրանց դեմ պայքարի արդյունավետ եղանակներ:

Հետազոտվել է սիֆիլիսի ընթացքի վրա մալարիայի ազդեցությունը (Ն. Հովսեփյան), տրվել է սիֆիլիսային վարակի դինամիկան և հիմնավորվել սոցիալ. բնույթը (Տ. Շահվերդով), բացահայւովել է բորի համաճարակաբանությունը Հայաստանում (Ե. Միրաքյան): Կատարվել են ուսումնասիրություններ, որոնք ապացուցել են թաքնված սիֆիլիսով հիվանդների վարակիչ լինելը: Մշակվել Է սեղմ ժամկետում սիֆիլիսի բուժման մեթոդ: ԽՍՀՄ հայրենական պատերազմի և հետպատերազմյան տարիներին մաշկի մակաբուծ. հիվանդությունների (քոս, ոջլոտություն, մաշկի թարախային հիվանդություններ) դեմ կիրառվել են տեղական հումքից ստացված նոր դեղանյութեր, ներդրվել են տղամարդկանց և կանանց գոնոռեայի սուլֆանիլամիդային դեղանյութերով բուժման յուրահատուկ մեթոդներ:

1960-ական թթ-ից ուսումնասիրվել են տրիխոմիկոզների տարածվածության, կանխարգելման ու բուժման հարցերը (Է. Դանիելյան): Մշակվել են մասնագիտ. սնկիկային հիվանդությունների բուժման ու կանխարգելման միջոցառումները գյուղ. և քաղաքային պայմաններում կիրառելու համար (Մ. Միրաքյան): Առաջարկվել է եղունգների սնկիկային հիվանդությունների բուժման նոր եղանակ (Գ. Անդրիասյան), որը ճանաչվել է ԽՍՀՄ-ում, ՀՀ-ում հայտնաբերվել ու նկարագրվել են նոր սնկիկային հիվանդություններ, անջատվել դրանց հարուցիչները (Գ. Անդրիասյան, Է. Դանիելյան, Մ. Միրաքյան), ակտինոմիկոզը և խոր միկոզները, ուսումնասիրվել են եղունգների ոչ սնկիկային ախտահարումների առաջացման պատճառներն ու հյուսվածաախտաբանությունը: Աշխատանքներ են կատարվել սինթետիկ կաուչուկի, սինթետիկ խեժերի, պլաստմասսաների, քրոմի ու նիկելի և քիմ. ռեակտիվների արտադրությունում աշխատողների մաշկային մասնագիտ. հիվանդությունների ուսումնասիրման բնագավառում:

Ներդրվել են սիֆիլիսի ախտորոշման և բուժման նոր մեթոդներ, կատարելագործվել է Վասերմանի ախտորոշիչ-շիճուկաբան. ռեակցիան, առաջարկվել է հակաբիոտիկների մեծ դեղաչափերով սիֆիլիսի բուժման եղանակ:

Ուսումնասիրվել են տրիխոմոնոզային միզուկաբորբերի հայտնաբերման, բուժման և հիվանդների դիսպանսերացման հարցերը: Հետազոտվել է Ջերմուկի և Ազատավանի հանքային ջրերի բուժիչ ազդեցությունը մաշկային հիվանդությունների վրա: Աշխատանքներ են կատարվել երեխաների ալերգ. մաշկախտերի բժշկաաշխարհագր. տարածվածության ուսումնասիրության, գենետիկ. և իմունաբան. օրինաչափությունների և այդ հիվանդությունների վրա բարձրլեռնային պայմանների ազդեցության բացահայտման բնագավառում (Է. Դանիելյան): Ուսումնասիրվում են մաշկի ախտահարման օրինաչափություններն ու կլինիկ. ձևերը պարբերական հիվանդության ժամանակ:

ՄԱՇԿԱԲՈՐԲԵՐ, դերմատիտներ, բորբոքային գործընթացներ մաշկում, առաջանում են արտաքին գրգռիչների (քիմ. նյութեր, ֆիզ. գործոններ), ինչպես նաև բուս. ծագման նյութերի ազդեցությունից:

Առավել հաճախ Մ. առաջանում են կենցաղում և արտադրության մեջ քիմ. նյութերի հետ անմիջական շփումից, թթուների, հիմքերի, բևեկնայուղի, լվացամիջոցների, անիլինային ներկերի, լաքերի հետ աշխատելիս: Հաճախ Մ. դեղանյութերի արտաքին օգտագործման (հատկապես ինքնաբուժման դեպքում) հետևանք են: Դրանք կարող են առաջանալ առանձին դեղանյութերի (յոդ, սնդիկ, նովոկաին, սինտոմիցին, ստրեպտոցիդ) լուծույթների, քսուքների, մածուկների, էմուլսիաների ազդեցությունից՝ այդ նյութերի հանդեպ մաշկի զգայնության բարձրացման հետևանքով (տես Դեղորայքային ցաներ): Մ. կարող են առաջանալ նաև մեխ. գրգռումից, օրինակ՝ ոչ ճիշտ ընտրած կոշիկի սեղմումից կամ հարումից (տես Հարուկ):

Ջերմաստիճանային գրգռիչներից առաջացած Մ. են այրվածքները, ձմռուկը, ցրտահարությունը: Մ-ի պատճառ կարող են դառնալ արևի ճառագայթները (տես Արևայրուկ), էլեկտր. հոսանքը: Երբեմն Մ. առաջանում են առանձին բույսերի (գնարբուկ, խորդենի, ստեպղին, բոշխ) հետ շփվելիս: Չպետք է մոռանալ, որ Մ. հնարավոր են նաև կոսմետիկ. միջոցների (օրինակ՝ ուրսոլ) ազդեցությունից: Տուշը, մազերի ներկը երբեմն առաջացնում են դեմքի մաշկի (հատկապես՝ կոպերի) այտուց և կարմրություն, որի հետանքով խիստ նեղանում է ակնաճեղքը: Կոսմետիկ. մաշկաքսուքները, լոսյոնները կարող են մաշկը գրգռել, եթե ոչ ճիշտ և երկարատև պահպանումից փոխվել է բնականոն կազմությունը, կամ եթե կոսմետիկ. միջոցների որևէ բաղադրիչի հանդեպ բարձրացած է մաշկի անհատ. զգայնությունը:

Բորբոքման ուժգնությունն ու տևողությունը տվյալ դեպքում կախված են ոչ միայն գրգռիչի տեսակից և ազդեցության տևողությունից, այլև մաշկի հատվածից ու օրգանիզմի ընդհանուր վիճակից: Տարբեր մարդկանց մաշկի զգայնությունը միատեսակ չէ. մի մարդու համար անվնաս գրգռիչը կարող է մյուսի մոտ առաջացնել ուժեղ մաշկաբորբ, որը պայմանավորված է տվյալ գրգռիչի հանդեպ